Ասլամազյան քուրյերը՝ «Ժամանակի վկաները» նախագծում

Նախապատմություն

Անցյալ տարի պատանեկան գրականության հեղինակ Իրիս Լեմանչիկը իր հայաստանյան այցելության ժամանակ եղել էր նաև Գյումրիում և այցելել էր Ասլամազյան քույրերի թանգարանը: Նա շատ տպավորված էր և ցանկություն հայտնեց քույրերի մասին վեպ գրել: Իհարկե վեպ գրելու համար նրան պետք է լինել այստեղ և տեղում ուսումնասիրություններ իրականացնել, սակայն քանի որ ներկայիս պայմաններում դա հնարավոր չէ, մենք Ասլամազյան քույրերի թանգարանի հետ համատեղ որոշեցինք իրականացնել «Ժամանակի վկաները» նախագծը:

Շիրակի մարզում վստահաբար կգտնվեն մարդիկ, որոնք անձամբ ճանաչել են քույրերին, հանդիպել են նրանց Գյումրիում, ծանոթ են նրանց մանկության վայրերին: Մենք առաջարկում ենք բոլոր աշակերտներին հարց ու փորձ անել իրենց ծանոթներին, բարեկամներին և հարևաններին և նրանց հետ իրականացրած հարցազրույցները տեսագրել:

Նախագիծը կսկսենք մի փոքրիկ վեբինարով, որը աշակերտների համար կվարի հայ լրագրողներից մեկը և նրանց կբացատրի, թե ինչպես է պետք նախապատրաստվել և իրականացնել հարցազրույցը: Վեբինարը կլինի իհարկե հայերեն, իսկ հետագայում աշնանը տեղի կունենա նախագծի երկրորդ մասը, որն արդեն կլինի գերմաներեն լեզվով:
Մենք շատ ուրախ կլինենք, եթե Ձեր աշակերտները մասնակցեն մեր այս նախագծին: Ամենահետաքրքիր պատմությունները տեղ կգտնեն տիկին Իրիս Լեմանչիկի գրքում:
Նախագծի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված նկարագրության մեջ:

Ցանկացողներին խնդրում եմ դիմել մինչև հունիսի 30-ը՝ dana.schluchtmann@goethe.de էլ. հասցեին:

Նախագծի մասին

20-րդ դարի հայկական կերպարվեստի մեջ վառ հետք թողած տաղանդավոր արվեստագետներ Մարիամ և Երանուհի Ասլամազյանները հայտնի են ինչպես  Հայաստանում, այնպես էլ մի շարք այլ երկրներում:
Պատանեկան գրականության հեղինակ Իրիս Լեմանչիկը իր հայաստանյան այցելության ժամանակ եղել էր նաև Գյումրիում և ծանոթանալով քույրերի կտավներին և կերամիկական գործերին՝ նրա մոտ գաղափար էր ծնվել վեպ գրել քույրերի մասին:

Օգնի՛ր Իրիսին իր գրքի համար նյութեր հավաքելու գործում: Հարցրու՛ ծանոթներիդ և բարեկամներիդ, արդյո՞ք նրանք ճանաչել կամ շփվել են քույրերի հետ: Տեսագրի այդ կարճ հարցազրույցը, որտեղ տվյալ անձը կպատմի քույրերի հետ կապված իր տպավորությունների մասին: Ամենահետաքրքիր պատմություններն իրենց տեղը կգտնեն գրքում:

Եթե ցանկանում ես մասնակցել այս նախագծին, անպայման դիմի՛ր մինչև հունիսի 30-ը Դանա Շլուխթմանին՝ dana.schluchtmann@goethe.de  մանրամասներին ծանոթանալու համար:
Նախագիծը մենք կսկսենք մի վեբինարով, որի ընթացքում մասնակիցներին կբացատրվի, թե ինչպես է պետք պատրաստվել հարցազրույցի և իրականացնել այն: Վեբինարը կլինի հայերեն լեզվով:

Հարցազրույցների տեսագրությունները կարելի է ուղարկել մինչև 2020 թ. օգոստոսի 30-ը: