Սիրելի ընթերցողներ,
Տեղեկացնում ենք, որ Գերմանական ընթերցասրահը կվերաբացվի սեպտեմբերի 1-ից: Գրադարանը աշխատելու է բացառապես պարետատան կանոններով:
ՀՀ պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն` սահմանվել են կանոններ նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) պայմաններում գրադարանների և թանգարանների գործունեության համար:
Գրադարանի այցելուների սպասարկման կանոններ.
1) Արգելվում է գրադարան այցելուների մուտքը առանց դիմակի: Գրադարանում գտնվելու ամբողջ ընթացքում այցելուները պարտադիր կրում են դիմակ:
2) Նախքան գրադարան մտնելը կատարվում է այցելուների ջերմաչափում հեռավար ջերմաչափով՝ ապահովելով անվտանգ գործելակարգ:
3) Բացառվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) այցելուների մուտքը գրադարան:
4) Անհրաժեշտ է ապահովել այցելուների հերթերի կառավարում՝ մուտքի մոտ և սպասասրահներում՝ ապահովելով համապատասխան նշումներ կամ առցանց հերթագրման համակարգերի միջոցով:
5) Ընթերցասեղանների մոտ այցելուները նստում են՝ պահպանելով առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
6) Բոլոր ընթերցասեղաններն անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով):
7) Յուրաքանչյուր ընթերցողի վերադարձրած գրքերն առանձնացվում են և չեն տրամադրվում առնվազն 1 օր: