Արէ կատարողական արվեստների փառատոնի հետ համագործակցության արդյունքում մարտի 17-ին «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվել է գերմանացի արվեստագետ Աստրիդ Բուշի «I Remember Birds and Stones» ցուցադրությունը։
Իր աշխատանքներում Աստրիդ Բուշն անդրադառնում է վայրերին և դրանց փորձառությանը։ Նա ուսումնասիրում է ճարտարապետական նախագծերը՝ նրանց զգայական ընկալունակության և մարդկանց վրա դրանց ազդեցության տեսանկյունից: Նրա ստեղծագործություններում զգայական գեղագիտական փորձառությունները միավորվում են՝ վերածվելով տարածական ինստալացիաների: Արվեստագետն օգտագործում է տվյալ վայրին բնորոշ միջոցները՝ լուսավորություն, ձայնային պատկերներ և նյութեր: Այսպիսով, խաղալով տվյալ վայրի անհատական առանձնահատկություններ վրա, Բուշի ինստալյացիաները, միևնույն ժամանակ ձևավորում նոր վայրեր:
Հղելով Մարտին Միքայելյանի և Օսկար Նիմեյերի ճարտարապետությանը՝ արվեստագետը վերապատմում է պատմական իրերն ու գտած առարկաները՝ սեփական լուսանկարչական աշխատանքների միջոցով: Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի համար ստեղծված աշխատանքները ստեղծվել են 1960-ականներին կառուցված երկու քաղաքների՝ Հայաստանում Մեծամորի (Հայաստան) և Բրազիլիայի (Բրազիլիա) հետազոտության համատեքստում:
Ցուցադրությունն այցելուներին հասանելի կլինի մինչև ապրիլի 15-ը։
 
Լուսանկարները՝ © ՀայԱրտ