Բաց կանչ մանկական գրականության աշխատարանի համար
Ինչո՞ւ ենք մենք գրում երեխաների համար, ինչպիսի՞ պատմություններ ենք պատմում, ինչպե՞ս ենք պատմում։
Գյոթե կենտրոնը հրավիրում է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մանկագիրներին մասնակցել մանկական գրականության աշխատարանի: Աշխատարանը տեղի կունենա Գյոթե կենտրոնում 2023 թվականի մայիսի 4-ից 7-ը։
Աշխատարանը կվարեն գերմանացի փորձագետներ Բարբարա Լեհներերն ու Բեատե Շեֆերը՝ պրոֆեսոր, թարգմանիչ, մանկագիր Ալվարդ Ջիվանյանի ու գրող, թարգմանիչ Արմեն Օհանյանի հետ համատեղ։ Աշխատանքային լեզուն լինելու է անգլերեն՝ հայերեն թարգմանությամբ։
Ուշադրության կենտրոնում լինելու է պատանի ընթերցողների գեղարվեստական գրականությունը՝ թիրախային խումբը 8-ից 16 տարեկան:
Աշխատարանին մասնակցելու համար պետք է գրավոր ներկայացնել, թե ինչու եք ցանկանում մասնակցել, արդյոք ունեք արդեն որևէ նախագիծ, թե սա Ձեր առաջին փորձն է, և համառոտ շարադրել Ձեր նախագծի գաղափարը (մոտ մեկ էջ): Նախագծի նկարագրից բացի խնդրում ենք նաև ներառել տեղեկություններ Ձեր և Ձեր գործունեության մասին։
Ցանկալի է դիմումը ներկայացնել անգլերեն լեզվով, հետևյալ էլ․ փոստին՝ goethezentrumeriwan@gmail.com
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 31։