«Գյոթե կենտրոնը» և «ՌեԱնիմանիա» փառատոնը ներկայացրեցին կինոքննադատների սեմինարի հաղթողներին

Երևանում հոկտեմբերի 24-29-ը կայացավ  «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնը: «ՌեԱնիմանիա»-ի գործընկեր «Գյոթե կենտրոնն» այս տարի փառատոնի շրջանակներում կազմակերպել էր սկսնակ կինոքննադատների և երիտասարդ լրագրողների համար նախատեսված աշխատարան, որի նպատակն էր զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, ովքեր գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին: Աշխատարանը վարում էր …

Համերգ․ «Սառցաբեկորների երաժշտություն»

  Սառցաբեկորները հալչում են, բայց ոչ անձայն։ «Սառցաբեկորների երաժշտությունը» (Gleteschermusik) Վրաստանում և Հայաստանում «Գյոթե ինստիտուտի» տարածաշրջանային նախագիծն է, որին մասնակցող արվեստագետները․ ոգեշնչված հալչող սառցաբեկորների ձայներից և պատկերներից, տեսա-և ձայնաինստալյացիաներ են ստեղծում։ «Սառցաբեկորների երաժշտությունը» ոգեշնչվել է Կենտրոնական Ասիայի հալչող սառցաբեկորների ձայներից ու պատկերներից: Նախագիծը խթանում է արվեստի և գիտության փոխազդեցությունը և ուշադրություն …

Ցուցահանդես․ Շոշափելի մաթեմատիկա

Հոկտեմբերի 7-ին ժամը 15:00-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կբացվի Գյոթե-ինստիտուտի «Շոշափելի մաթեմատիկա» շրջիկ ցուցահանդեսը: «Շոշափելի մաթեմատիկա» ցուցահանդես է, որը երեխաներին, դեռահասներին ու մեծահասակներին հնարավորություն կտա բացահայտելու մաթեմատիկան նոր տեսանկյունից, ինտերակտիվ ցուցանմուշների և խաղերի օգնությամբ: Փոքրիկ փորձերի միջոցով այցելուներին հնարավորություն է տրվում ուսումնասիրել մաթեմատիկական հարցերն ու օրենքները և բառի ուղիղ իմաստով՝ …

«Վաղվա քաղաքը» շրջիկ ցուցահանդեսը բացվել է Երևանում

«Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը պատմում է խորհրդային քաղաքների կյանքի, դրանց հետագա կյանքի եւ ճարտարապետության մասին. քաղաքներ, որոնք կառուցվել են որպես մոդելներ նոր հասարակության համար: Ցուցահանդեսը ներկայացնում է այս մոդեռնիստական ժառանգության զարգացումը՝ ընդգրկելով 1920-ակաները՝ սկզբնավորումը,1950-ականների վերջում՝ վերածնունդը, որը շարունակվեց ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, նաեւ այդ ժառանգության հետագա ճակատագիրը Խորհրդային կայսրության նախկին հանրապետություններում՝ …