Երևան Ուրբան Արթ փառատոն

Երևանում մարտի 14-ից 17-ը հայ և գերմանացի արտիստների մասնակցությամբ կայացավ «Երևան Ուրբան Արթ» փառատոնը։ Փառատոնը բաղկացած էր 4 մոդուլից՝ մետաքսագրություն, տրաֆարետային արվեստ, գրաֆիտի և վիդեոպռոյեկտում։ Քառօրյա փառատոնից առաջ գերմանացի մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ միասին երկշաբաթյա վարպետության դասեր անցկացրեցին Հայաստանում, որոնց արդյունքում ստացված  ստեղծագործությունները ներկայացվեցին նաև փառատոնի ժամանակ։ Փառատոնն իրականացվեց Համբուրգի …

Ֆրեդ Քելեմենի «ՍԵՎ ԴԱՇՏ. կինոարվեստի պոետիկ իրականության մասին» ուսանողական աշխատարան

Մարտի 11-15-ը տեղի կունենա նշանավոր գերմանացի ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի «ՍԵՎ ԴԱՇՏ. կինոարվեստի պոետիկ իրականության մասին» ուսանողական աշխատարանը, որը կազմակերպում են Երևանի «Գյոթե կենտրոնը» և «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն: Աշխատարանի շրջանակներում նախատեսվում են ինչպես դասախոսություններ, այնպես էլ պրակտիկ աշխատանք և անհատական զրույցներ: Այս առիթով հայտարարվում է հայտերի ընդունում: Ո՞վ …

Սցենարի զարգացման դասընթաց. «Հայ կինը և 20-րդ դարը՝ մոռացված անուններ»

«Գյոթե կենտրոն Երևան»-ը և «Կին» միջազգային կինոփառատոնը հայտարարում են կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի սցենարների մրցույթ նվիրված հայ կանանց, ովքեր ստեղծագործել են կերպարվեստի, լուսանկարչության, ճարտարապետության, քանդակագործության, կիրառական արվեստի և դիզայնի ոլորտում 20-րդ դարի 20-50-ական թվականներին և անվերապահորեն մոռացվել են: Դասընթացի նպատակն է զարգացնելով հայտը հասցնել այն լիարժեք սցենարի և դրանով իսկ նկարահանել …

Գրքի շնորհանդես․ «Կոալա»

Դեկտեմբերի 12-ին «Զանգակ»  հրատարակչությունը «Գյոթե կենտրոնում» կներկայացնի շվեյցարացի գրող Լուկաս Բերֆուսի «Կոալա» և ավստրիացի գրող Ռոբերտ Զեեթալերի «Մի ամբողջ կյանք» վեպերը՝ Գայանե Գինոյանի թարգմանությամբ: Լուկաս Բերֆուսը (1971թ) «Կոալա» վեպում (2014թ․) պատմում է իր եղբոր ինքնասպանության մասին: Վեպում նա արծարծում է իքնասպանության թեման՝ հասարակական այդ մեծ խնդիրը, և փորձում է բացատրություն …