Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոակումբ․ Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը

23/01/2019 @ 19:30 - 21:30

Ռեժիսոր՝ Ռոբերտ Վինե
Արտադրության տարեթիվ՝ 1920
Տևողությունը՝ 1 ժամ 17 րոպե

2019 թվականին Երևանի «Գյոթե կենտրոնի» կինոակումբը մեկնարկում է կինոյի պատմության ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» կինոնկարի ցուցադրությամբ: Սա ոչ միայն առաջին սարսափ-ֆիլմերից է, որը սկիզբ դրեց գերմանական կինոէքսպրեսիոնիզմի շարժմանը, այլև հետպատերազմյան, պարտված Գերմանիայում տիրող տրամադրությունները զետեղած յուրօրինակ փաստաթուղթ է:

Ֆիլմը հայտնի է իր միտումնավոր չափազանցված դեկորացիաներով և այլաբանական սյուժեով: Օրերից մի օր փոքրիկ քաղաք է ժամանում խորհրդավոր բժիշկ Կալիգարին՝ հիպնոզացված լուսնոտ Չեզարեի հետ: Այդ օրվանից քաղաքում ամեն գիշեր առեղծվածային ու դաժան սպանություններ են լինում: Մտերիմ ընկերոջը կորցրած Ֆրիցը երդվում է գտնել պատասխանատուներին:

Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոռեժիսոր և կինոգետ Գարեգին Զաքոյանը:

Details

Date:
23/01/2019
Time:
19:30 - 21:30

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map