Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում. Սարաևոյի սգերգերը

13/03/2019 @ 20:00 - 22:00

Մարտի 13-ին՝ ժամը 20:00-ին, սիրով հրավիրում ենք բոլոր կինոսերներին «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճ, որտեղ նշանավոր գերմանացի ռեժիսոր Ֆրեդ Քելեմենի ներկայությամբ կցուցադրվի նրա վերջին՝ «Սարաևոյի սգերգեր» ֆիլմը (2016):

Ցուցադրությունից առաջ Ֆրեդ Քելեմենը մի քանի խոսքով կներկայացնի իր ֆիլմը: Իսկ եթե հարցեր ունենաք, ապա նա սիրով դրանց կպատասխանի հաջորդ օրը՝ մարտի 14-ին՝ ժամը 19:30-ին, Երևանի «Գյոթե» կենտրոնում` https://bit.ly/2T6sbAR:

«Սարաևոյի սգերգերը» ֆիլմ-եռապատում է՝ բաղկացած «Կապույտ բալլադ սիրահարների համար», «Կապույտ կրկներգ ողջ մնացածների համար» զույգ պատմությունից և «Կապույտ սաղմոս գայլերի համար» վավերագրական միջնամասից: Այս ամենը միախառնվում է՝ ստեղծելով Սարաևո քաղաքում ծավալվող կյանքի համապարփակ խճանկար: Կինոխցիկը հետևում է տարբեր հերոսների և միահյուսվում նրանց հույսի ու հուսահատության, սիրո ու մահվան կինեմատոգրաֆիկ շուրջպարին և արժանապատիվ կյանքի ձգտումներին:

Ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների և արժանացել բարձր գնահատանքի: Մասնավորապես, 2017-ին ընդգրկվել է նաև «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրում:

Մուտքն անվճար է:

Details

Date:
13/03/2019
Time:
20:00 - 22:00
Website:
https://www.facebook.com/events/571970756608844/

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Filmadaran

Venue

Moscow Cinema, Blue Hall
Armenien + Google Map