Loading Events

« All Events

  • This event has passed.

Հայ կինը և 20-րդ դարը․ Վարդ-Պատրիկյան Վերա․ առցանց ցուցահանդես

18/06/2020 - 20/06/2020

«Նույնիսկ եթե նրանց անուններն անհետանան, նրանց թողած հետքը կմնա». 20-րդ դարի մոռացված կանայք։

Վարդ-Պատրիկյան (Պատրիկովա) Վերա Վասիլի

1897-1988թթ․

Վարդ-Պատրիկյան Վերա Վասիլին 20-րդ դարի ծագումով հայ գեղանկարչուհի է ում անձն ու գործունեությունը հանիրավի մոռացության է մատնված: Այս ցուցահանդեսի նպատակն է ուսումնասիրել նրա անձն ու գործունեությունը և որքանով հնարավոր է, փրկել նրա մշակութային ժառանգությունը կործանարար մոռացությունից: Վարդ Պատրիկյանի աշխատանքներում կա բովանդակություն, գրագիտություն, կոլորիտ: Հետաքրքիր և հարգանքի է արժանի նրա՝ ջրաներկին տիրապետելու տեխնիկան, ինչպես նաև այն ժամանակների և տարածաշրջանների ազդեցության հետևանքով ընդգծվող ոճային առանձնահատկությունը:

Վերա Վասիլիի դիմանկարը։ Աղբյուրը՝ meshok.net

 

Կենսագրությունը

Վարդ-Պատրիկյան Վերա Վասիլին ծնվել է 1897թ․  Վրաստանի Քութաիս քաղաքում։

1930թ․ ավարտել է Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիան Ե․ Թադևոսյանի և Ե․ Լանսերի մոտ։ Առաջին անգամ վերջինիս աշխատանքները ցուցադրվել է Թբիլիսիում 1923թ․ Պանի անվան տակ։

1930-1938թթ․ ապրել և ստեղծագործել է Երևանում։

Ըստ «Հայ Կերպարվեստագետներ-համառոտ բառարան» (հեղ. Դ.Դզնունի, խմբ. Մ. Ղազարյան) գրքի՝ անհատական ցուցահանդեսներ ունեցել է

  • Թաթարիայի Ելաբուկ քաղաքում 1949թ․
  • Երևանում 1955,1964թթ․
  • Մոսկվայում 1962թ․
  • Թբիլիսիում 1965թ․

Սակայն այլ մանրամասներ չի նշվում այդ մասին։

«Օշական», թուղթ, ջրաներկ, մատիտ։ 20,8×28,5 սմ

Աղբյուր: Հայաստանի ազգային պատկերասրահի Շտեմարան

Հիմնական գործերից են «Բեկովի դիմանկարը», «Սևանի Նավահանգիստը», «Պիոները», «Լերմոնտովի տնակը», «Լվացարարները», «Օդային գիմնաստները», «Հինը և նորը», «Պուշկինը Բզովդալի լեռնացքում»։

Նկարել է դիմանկարներ  Ա․ Երզնկյանին ,Մ․ Դուրգարյանին, Ն․ Պոգոդինին, Տ․ Մախմուրյանին, Հ․ Բեկնազարյանին։

Ենթադրվում է, որ կյանքի վերջին տարիները ապրել է Մոսկվայում։

«Չինական Լապտերներ», Սոչի։ 1930-ականներ
Աղբյուր: Arteology.ru

Վարդ-Պատրիկյան Վերա Վասիլի ստորագրությունը

Աղբյուր: litfund.ru

Details

Start:
18/06/2020
End:
20/06/2020

Organizers

Goethe-Zentrum Eriwan
KIN International Womens Filmfestival