- This event has passed.
Հայ կինը և 20-րդ դարը․ Ցողիկ Արաբյան․ առցանց ցուցահանդես
05/07/2020 - 07/07/2020
Event Navigation
Արաբյան Ցողիկ Բաղդասարի (Բոգդանի)
1910-1966թթ․
Արաբյան Ցողիկը ծնվել է Կարսում 1910 թվականի նոյեմբերի 6-ին: Հայոց ցեղասպանության ժամանակ Ցողիկի ընտանիքը մեծ դժվարությամբ փախել է Ալեքսանդրոպոլ, իսկ այնտեղից Թիֆլիս: Թիֆլիսում Ցողիկը ավարտել է դպրոցը, այնուհետև տեղափոխվել է Երևան և ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ, որը ավարտել է 1932թ.:
Ցողիկ Արաբյան, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
1941թ. ամուսնացել է իր համակուրսեցու` շինարար Աբրահամ Խաչատրյանի հետ:
Աշխատել է Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական արհեստանոցում` Գեորգի Թամանյանի ենթակայության տակ։
Ցողիկն ամուսնու ու երեխաների հետ, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
1948թ.-ին մասնակցել է կին ճարտարապետների համամիութենական ստեղծագործական մրցույթին, որտեղ ստացել է մրցանակ` 4 հոգանոց ընտանիքի համար նախատեսված տան նախագծի համար: 1950թ.-ին Ցողիկը իր ամուսնու հետ միասին ստացավ հողակտոր Այգեձորում և իր նախագծով տուն կառուցելու թույլտվություն, որտեղ էլ հետագայում բնակվեցին ամուսինները` իրենց երկու երեխաների հետ: 1956թ.-ից Ճարտարապետների միության անդամ է։
Կին ճարտարապետների համամիութենական ցուցահանդես, Մոսկվա, 1948թ. (աջից առաջինը), ընտանեկան արխիվ:
Ցողիկը երեխաների հետ, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
Արաբյան Ցողիկի հիմնական աշխատանքներն են`
- Ագարակ գյուղի պլանավորում,
- ԳյումուշՀԷԿ և ՔանաքեռՀԷԿ բանվորական շենքերի կառուցապատում,
- Երևանում Օրջոնիկիձե պողոտայում գտնվող՝ Մետաքսի գործարանի բնակելի շենքի նախագծում,
- Երևանի N 447 գործարանի արտադրական մասնաշենքերի նախագծում,
- Քանաքեռում գտնվող դպրոցի և մանկապարտեզ-մսուրի նախագծում,
- մանկապարտեզ֊մսուր Ջերմուկում,
- առողջարան Ջերմուկում,
- Կառավարության Տան ինտերիերի մշակում Երևանում,
- Օպերայի և Բալետի շենքի ինտերիերի մշակում Երևանում:
Ցողիկ Արաբյանի նախագծած տունը, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
Ցողիկ Արաբյանի աշխատասենյակը, լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
Ցողիկ Արաբյանի ստորագրությունը լուսանկարը՝ ընտանեկան արխիվից