- This event has passed.
Ցուցահանդեսի բացում. Վաղվա քաղաքը
11/07/2019 @ 18:00 - 21:00
Event Navigation
«Վաղվա քաղաքը» Գյոթե ինստիտուտի ցուցահանդեսն է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից, որը կցուցադրվի Երեւանում, Մինսկում եւ Մոսկվայում 2019-ին եւ Կիեւում, Նովոսիբիրսկում եւ Թբիլիսիում 2020-ին: Նախագիծը պատրաստվել է մի քանի տարվա հետազոտությունների արդյունքում, տարածաշրջանի եւ Գերմանիայի մի շարք գործընկեր հաստատությունների հետ համատեղ:
«Վաղվա քաղաքը» շրջիկ ցուցահանդես է, որը պատմում է խորհրդային քաղաքների կյանքի, դրանց հետագա կյանքի եւ ճարտարապետության մասին. քաղաքներ, որոնք կառուցվել են որպես մոդելներ նոր հասարակության համար: Ցուցահանդեսը ներկայացնում է այս մոդեռնիստական ժառանգության զարգացումը՝ ընդգրկելով 1920-ակաները՝ սկզբնավորումը, 1950-ականների վերջում՝ վերածնունդը, որը շարունակվեց ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, նաեւ այդ ժառանգության հետագա ճակատագիրը Խորհրդային կայսրության նախկին հանրապետություններում՝ իր բոլոր վարպետներով, տեղական «բարբառներով» ու անծանոթ գլուխգործոցներով:
«Վաղվա քաղաքն» այսպիսով բացահայտում է հասարակության համար այլընտրանքային նախագծերը, դրանց ազատագրող, ինչպես նաեւ ճնշող ու գաղութարար կողմերը, եւ այն բարդ հարաբերությունները, որ Խորհրդային ճարտարապետությունն ուներ մոդեռնիզմի համընդհանուր նախագծի եւ հատկապես գերմանական Բաուհաուսի հետ: Ուտոպիական նախագծեր, որոնց մեծամասնությունն ի վերջո մնաց որպես այս արդիության նախագծի մի հատված կամ առհասարակ ձախողվեց:
Այս կառուցվածքների ու ձեւերի մեծամասնությունը, եւ հաջողությունները, որ մենք կապում ենք դրանց հայեցակարգերի հետ, կարծես անհետացել են: Այդուհանդերձ, գլխավոր հատակագծերն ու շենքերը մինչեւ այժմ ձեւ են հաղորդում նախկին կայսրության բազմաթիվ քաղաքների եւ, միաժամանակ, առաջադրում են հարցեր, որոնք բարձրաձայնում է ակտիվիստների երիտասարդ սերունդը՝ պայքարելով դրանց պաշտպանության եւ վերամեկնաբանման համար:
«Վաղվա քաղաքը» ցուցադրության առաջին հանգրվանը Երեւանն է:
Համադրողներ՝ Ռուբեն Արեւշատյան, Աննա Կաց, Գեորգ Շյոելհամեր
Նախագծի խորհրդատուներ՝ Բորիս Չուխովիչ, Տատյանա Էֆրուսի, Նիկոլայ Երոֆեեւ, Մարկ Հակոբյան, Օլգա Կազակովա, Դմիտրի Զադորին
Ցուցահանդեսի ձեւավորումը՝ Future Anecdotes Istanbul խումբ:
Նախագծի հովանավորներ՝ «transit.at» կենտրոն եւ «ERSTE» հիմնադրամ:
Նախագծի գործընկերներ՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը, Երեւան, Շուսեւի անվան ճարտարապետության պետական թանգարան, Մոսկվա, Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ, Մոսկվա, Մոդեռնիզմի ինստիտուտ, Մոսկվա
Ցուցահանդեսը կգործի 11.07.2019-ից մինչեւ 07.09.2019-ը Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:
Հասցեն՝ Կառավարական տուն 3, 0010 Երեւան, Հայաստան
Երեւանի ցուցադրության աջակիցն է «Իմ քայլը» հիմնադրամը: