
- This event has passed.
Եվրոպական ֆիլմերի փառատոն՝ Գյումրիում. «Համակարգ քանդողը»
24/11/2019 @ 19:00 - 21:00
Event Navigation

Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի շրջանակում սիրով հրավիրում ենք բոլորին նոյեմբերի 24-ին ժամը 19:00 Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում դիտելու գերմանացի ռեժիսոր Նորա Ֆինգշայդի «Համակարգ քանդողը» ֆիլմը:
System crasher՝ «համակարգի խափանիչ» տերմինով բնութագրում են հատուկ այն երեխաներին, որոնք տարատեսակ պատճառներից ելնելով ստիպված են գտնվել Գերմանիայի սոցիալական հաստատություններում, սակայն լուրջ հոգեկան և զգացմունքային խանգարումների հետևանքով չենք կարողանում ինտեգրվել և դուրս են մնում համակարգից: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Բեննին, 9 տարեկան է, բայց շատ վտանգավոր: Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, և սեփական մայրը չի կարողանում այլևս հոգ տանել նրա համար: Աղջկա մոտ զայրույթի անկառավարելի, սուր բռնկումներ են լինում, որոնք վտանգավոր են շրջապատի համար: Ֆիլմը գալիս է այն տխուր եզրահանգման, որ Բեննիի նման երեխաներին առկա պայմաններում հնարավոր չէ օգնել: