Loading Events

« All Events

  • This event has passed.

Ոսկե Ծիրան, գերմանական ֆիլմերի ծրագիր․ «Ունդին»

09/11/2020 @ 18:00 - 20:00

Գերմանական ֆիլմերի ծրագիրը կբացվի գերմանացի հայտնի ռեժիսոր Քրիստիան Փեցոլդի վերջին՝ «Ունդին» ֆիլմի երեւանյան պրեմիերայով։ Ֆիլմը 2020-ին ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Կինոնկարի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը 18։00-ին, #KinoPark և նոյեմբերի 16-ին, ժամը 18:30-ին #CinemaStar կինոթատրոններում։
Քրիստիան Փեցոլդի «Ունդին» ֆիլմը ժամանակակից հեքիաթ է, քնքուշ սիրո խոստովանություն քաղաքին, սակայն այն նաեւ լուրջ անդրադարձ է կատարում Գերմանիայի եւ Բեռլինի պատմությանը։
🎬 ՈՒՆԴԻՆ | UNDINE
Գերմանիա/Ֆրանսիա, 2020, 90 րոպե
Ունդինը պատմաբան է, որը դասախոսություններ է կարդում Բեռլինի քաղաքային զարգացման մասին: Բայց երբ սիրեցյալը լքում է, նրա կյանքը վաղեմի առասպելին է նմանվում. ջրահարսը պետք է սպանի իրեն դավաճանած մարդուն եւ վերադառնա ջուրը:

Details

Date:
09/11/2020
Time:
18:00 - 20:00

Organizers

Golden Apricot Filmfestival
Goethe-Zentrum Eriwan