Loading Events

« All Events

  • This event has passed.

Ոսկե Ծիրան, գերմանական ֆիլմերի ծրագիր, «Քանինգհեմ»

11/11/2020 @ 18:00 - 20:00

Նոյեմբերի 11-ին, ժամը 18։00-ին, #KinoPark և նոյեմբերի 25-ին, ժամը 20:30-ին #CinemaStar կինոթատրոններում կկայանա Ալլա Կովգանի «Քանինգհեմ» կինոնկարի ցուցադրությունը, որը յուրատեսակ 3D վավերագրություն է պարի ասպարեզում հայտնի Մերս Քանինգհեմի մասին։
🎬 ՔԱՆԻՆԳՀԵՄ | CUNNINGHAM
Գերմանիա/Ֆրանսիա/ԱՄՆ, 2019, 93 րոպե
Ֆիլմը ներկայացնում է 2009-ին վախճանված հանճարեղ Մերս Քանինգհեմի պարային կարիերան վաղ տարիներից, երբ նա աղքատ պարող էր 40-ականների Նյու Յորքում, մինչև վերելքն ու արդի պարարվեստի մեծագույն տեսանողներից մեկը դառնալը: Պատկերվում է նաեւ նրա արտիստական աշխարհն իր փայլուն ընկերակիցների՝ Ռոբերտ Ռաուշենբերգի եւ Ջոն Քեյջի կողքին: Քանինգհեմի պարախմբի վերջին սերնդի արտիստների հետ վերապրում ենք նրա ամենակարեւոր գործերը:

Details

Date:
11/11/2020
Time:
18:00 - 20:00

Organizers

Golden Apricot Filmfestival
Goethe-Zentrum Eriwan