- This event has passed.
Առցանց ցուցադրություն՝ «Վերադառնալով Ռեյմս»
14/12/2020 @ 20:00 - 21:00
Event Navigation
🎭 Թոմաս Օստերմայերի «Վերադառնալով Ռեյմս» ներկայացումը հիմնված է փիլիսոփա և գրող Դիդյե Էրիբոնի վեպի վրա և
ցուցադրվում է Հայ Ֆեստ Միջազգային Թատերական Փառատոնի Կրթական ծրագրի շրջանակներում։
«Վերադառնալով Ռեյմս» ներկայացումը գերմանացի ռեժիսոր Թոմաս Օստերմայերի բեմադրությունն է, ով համարվում է աշխարահռչակ լավագույն ռեժիսորներից մեկը։ Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2017 թվականին Բեռլինի «Շաբյունե» թատրոնում: Ներկայացումը հերոսի ինգնակենսագրության արտացոլումն է, որտեղ անձնական և մտերիմ մտահոգությունները միահյուսված են սոցիալական-քննադատական դրդապատճառների հետ միասին։
«Վերադառնալով Ռեյմս» ներկայացմամբ Թոմաս Օստերմայերը առաջին անգամ բեմ է դուրս հանում Դիդյե Էրիբոնի վեպը գերմաներեն լեզվով, որն իր պրեմիերայի պահից դարձել է առանցքային գործ ժամանակակից հասարակության ընկալման համար։
Հատուկ շնորհակալություն փառատոնի երկարատև գործընկեր Գյոթե ինստիտուտին։
Ռեժիսոր՝ Թոմաս Օստերմայեր
Երկիր՝ Բեռլին, Գերմանիա
Տևողությունը՝ 120 րոպե
Լեզուն՝ գերմաներեն, անգլերեն ենթագրերով