Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում՝ «Կամուրջը»

23/12/2020 @ 20:30 - 22:00

«Ֆիլմադարան» ՀԿ-ի և Goethe-Zentrum Eriwan-ի համատեղ առցանց կինոակումբը վերսկսում է իր հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ձեզ ենք ներկայացնելու «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որտեղ հավաքել ենք այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախա- և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր, քան մերօրյա Հայաստանում, սակայն սովորական մարդկանց ապրումները, վիշտը, մտորումների ու երբեմն նաև հումորի միջոցով կատարվածը հասկանալու, վերաիմաստավորելու իղձը նման են։ Մեկը մյուսից իմաստուն ֆիլմեր ենք ընտրել, այնպես որ՝ անպայման միացեք։

Ռեժիսոր Բերնհարդ Վիքիի «Կամուրջը» ռազմական դրաման գերմանական կինոյի պատմության կարևորագույն ֆիլմերից է համարվում, որը ժամանակին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի և առաջադրվել «Օսկարի» որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։
Ֆիլմում 1945 թվականն է՝ Երկրորդ աշխարհամարտի ամփոփիչ փուլը, և մի խումբ պատանիներ զորակոչվում են իր վերջին շունչը փչող գերմանական բանակ։ Հայրենասեր տղաները միայն ուրախ են միանալ ռազմական գործողություններին, սակայն հրամանատարը՝ չցանկանալով կորոծանել երիտասարդ կյանքերը, հրամայում է նրանց վերահսկել իրենց քաղաքի ստրատեգիական ոչ մի նշանակություն չունեցող կամուրջը։ Եվ ահա հենց այդ կամուրջի համար են տղաներն ի վերջո մղում իրենց կյանքի ամենակատաղի, ամենաճակատագրական, բայց փաստորեն՝ անիմաստ մարտը։
Առցանց կինոքննարկումը դեկտեմբերի 23-ին, ժամը 20։30
Zoom – https://cutt.ly/8hICMjL
ֆիլմը պետք է դիտել նախապես:
օրինակ՝ այստեղ https://cutt.ly/YhJtNUg
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:

Details

Date:
23/12/2020
Time:
20:30 - 22:00

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan