Loading Events

« All Events

  • This event has passed.

Ադոլֆ Դիռ. Լուսանկարներ Կովկասից

23/09/2021 @ 18:00 - 23/10/2021 @ 18:00

Վրաստանի Գյոթե ինստիտուտի, պետական գրականության թանգարանի և Մյունխենի Հինգ Մայրցամաքներ թանգարանի հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 23-ին բոլորին սիրով հրավիրում ենք Ադոլֆ Դիռի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։
Ադոլֆ Դիռը եղել է ոչ միայն առաջնակարգ կովկասագետ ու ազգագրագետ, այլև` 20-րդ դարի սկզբին գործել է որպես տարածաշրջանի ֆոտովավերագրող։ Նա նորարարական աշխատանք է կատարել կովկասյան լեզուների հետազոտության բնագավառում և` կովկասյան գրականության, քերականությունների ու հեքիաթների հրատարակման գործում։
Շշմեցուցիչ լուսանկարները պահպանվում են Մյունխենի Հինգ մայրցամաքներ թանգարանում, որտեղ Դիռը 1913 թվականից մինչև իր մահն աշխատել է որպես ֆոնդապահ։
Այս ցուցահանդեսը հնարավոր դարձավ իրականացնել շնորհիվ դոկտոր Միխայելա Ափելի փորձաքննության և դոկտոր Լաշա Բակրաձեի (Թբիլիսիի գրականության թանգարանի տնօրեն) գործիմաց կուրատորության։
Ցուցահանդեսը եզակի հնարավորություն է տալիս ծանոթանալու Կովկասում այն ժամանակ ապրող բազմաթիվ ժողովուրդների կենսակերպին ու սովորույթներին։
Ցուցահանդեսը հասանելի կլինի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 23-ը։

Details

Start:
23/09/2021 @ 18:00
End:
23/10/2021 @ 18:00

Organizer

Goethe-Institut

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map