Loading Events

« All Events

  • This event has passed.

Գերմանական ֆիլմի երեկո

01/10/2021 @ 19:00 - 21:00

Հոկտեմբերի 1-ին գերմանական ֆիլմի երեկոյով կմեկնարկի Գերմաներենի ամիսը Հայաստանում։ Երևանի Գյոթեի կենտրոնը և Գերմանիայի դեսպանությունը կցուցադրեն Հայներ Կարովի «Պաուլի և Պաուլայի լեգենդը» ֆիլմը՝ ազդարարելով Ֆիլմադարան Մշակութային ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող Գյոթե կինոակումբի գերմանական ֆիլմերի DEFA ընկերության 75-ամյակին նվիրված «ԳԴՀ-ի ֆիլմերը» ծրագրի սկիզբը։ «Պաուլը և Պաուլան» եղել է ԳԴՀ-ի շլյագերներից, որի ցուցադրությունը որոշ ժամանակ արգելված է եղել, սակայն անգամ Գերմանիայի վերամիավորումից հետո դարձել է կուլտային կինոնկար։ Անգելա Մերկելը «Պաուլի և Պաուլայի լեգենդը» համարում է իր ամենասիրելի ֆիլմը։
Ֆիլմը կցուցադրվի գերմաներենով և հայերեն ենթագրերով։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև սեպտեմբերի 30-ը հետևյալ էլ․ փոստի միջոցով՝ ku-100@eriw.auswaertiges-amt.de
Վայրը՝ Գերմանիայի դեսպանության բակ, բացօթյա ցուցադրություն, Երևան, Չարենցի 29
Ամսաթիվը՝ 2021թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին (մուտքը՝ 18։50-ից)
Տարիքը՝ 16 տարեկանից բարձր
Խնդրում ենք բերել անձը հաստատող փաստաթուղթ և խուսափել մեծ պայուսակներ և ռյուկզակներից։
Ուրախությամբ սպասում ենք ֆիլմի ցուցադրությանը։

Details

Date:
01/10/2021
Time:
19:00 - 21:00

Organizers

Deutsche Botschaft Eriwan
Goethe-Zentrum Eriwan

Venue

Deutsche Botschaft Eriwan
29 Charents St
Yerevan, 0025
+ Google Map