Loading Events

« All Events

  • This event has passed.

Ցուցահանդես՝ Գյուտարարների երկիր- «Հետազոտություններ» մոդուլը

30/10/2021 @ 11:00 - 31/12/2021 @ 17:00

Ավտոմեքենա, հեռուստացույց թե համակարգիչ – գերմանացի գիտնականների գյուտերը փոխում են աշխարհը: Ներկայումս Գերմանիան գիտության և հետազոտության բնագավառում արտոնագրերի և գիտաշխատողների թվով աշխարհի երեք առաջատար պետություններից մեկն է:
Ֆրաունհոֆերի ընկերակցության և Մաքս Պլանկի ընկերակցության հետ համագործակցությամբ՝ Գյոթե-Ինստիտուտը առանձին ցուցահանդես է նվիրում գերմանական գյուտերին և գերմանացի գյուտարարներին։
Ցուցադրությունը նվիրված է բնական գիտությունների բնագավառում հեղափոխական գյուտերին։ Ուշադրության կենտրոնում են գտնվում ինչպես պատմական հայտնագործությունները, այնպես էլ ինովացիոն տեխնոլոգիաները։ Այն նաև հայացք է գցում Գերմանիայի գիտահետազոտական լանդշաֆտին։
Հայտնի գիտնականների հետաքրքրաշարժ մտքերը այցելուներին ծանոթացնում են յոթ թեմատիկ բնագավառների հետ՝ ինֆորմատիկա, էներգետիկա, կապի միջոցներ, տրանսպորտ, բժշկություն, օպտիկա և նյութեր։ Յուրաքանչյուր կատեգորիայում ներկայացված է հինգից վեց ցուցանմուշ, որոնք ուղեկցվում են տեղեկատվական ստենդներով՝ պատկերներով և բացատրական տեքստերով։ Ինտերակտիվ տարրերը այցելուներին խրախուսում են ինքնուրույն գործողությունների։ Ֆիլմերը և աուդիո սարքավորումները լրացնում են ցուցահանդեսը։
Ցուցադրությունը բաց կլինի 30.10.2021 – 27.12.2021
Երկուշաբթի – շաբաթ օրերին, ժամը՝ 11:00 -17:00
ՀայԱրտ մշակութային կենտրոն, Մաշտոցի պողոտա 7ա
Մուտքն ազատ է:

Details

Start:
30/10/2021 @ 11:00
End:
31/12/2021 @ 17:00

Organizer

Goethe-Institut

Venue

ՀայԱրտ մշակութային կենտրոն
Մաշտոցի պողոտա 7ա
Երևան, Armenien
+ Google Map