Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում՝ Ճագարը ես եմ

24/11/2021 @ 19:00 - 21:00

«Գյոթե» կենտրոնի կինոկակումբը վերսկսում է իր գործունեությունը, և եթե մինչ այս մեր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էինք արևմտագերմանական կինոյի վրա, ապա այս անգամ ձեզ կներկայացնենք երկա՜ր՝ 12-ֆիլմանոց ծրագիր՝ նվիրված արևելյան՝ սոցիալիստական Գերմանիայի բազմապիսի կինոարվեստին։ Սա այս ֆիլմերը դիտելու և քննարկելու բացառիկ հնարավորություն է, քանի որ դրանց մեծ մասը համացանցում չեք գտնի՝ ինչքան էլ մանրակրկիտ որոնեք։

Թեպետ ռեժիսոր Քուրթ Մեթցիգի «Ճագարը ես եմ» դրաման նկարահանվել է 1965 թվականին՝ այն անմիջապես արգելվել է Արևելյան Գերմանիայի իշխանությունների կողմից։ Միայն 25 տարի անց՝ 1990 թվականին, երկու Գերմանիաների վերամիավորումից հետո, հանդիսատեսը հնարավորություն ստացավ տեսնելու այս ֆիլմը, որը ցուցադրվեց բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոներում և ի վերջո ընդգրկվեց կինոգետների կազմած «100 կարևորագույն գերմանական ֆիլմեր» ցանկի մեջ։
Ըստ սյուժեի՝ երիտասարդ մատուցողուհի Մարիան սիրահարվում է իրենից տարիքով ավագ Պաուլին։ Եվ թվում է, թե ամեն ինչ լավ է, մինչև որ չի պարզվում, որ հենց Պաուլն է այն կոռումպացված դատավորը, ով խարդախորեն ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիայի հարազատ եղբորը՝ պետական դավաճանության կեղծ մեղադրանքներով։ Սա համարձակ սոցիալական դրամա է, որտեղ ռեժիսորը չի խուսափում ուսումնասիրել սոցիալիստական Գերմանիայի պետական համակարգերում տիրող կասկածելի բարքերը։

Details

Date:
24/11/2021
Time:
19:00 - 21:00