Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում՝ Սոլո Սաննի

03/11/2021 @ 19:00 - 21:00

«Գյոթե» կենտրոնի կինոկակումբը վերսկսում է իր գործունեությունը, և եթե մինչ այս մեր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էինք արևմտագերմանական կինոյի վրա, ապա այս անգամ ձեզ կներկայացնենք երկա՜ր՝ 12-ֆիլմանոց ծրագիր՝ նվիրված արևելյան՝ սոցիալիստական Գերմանիայի բազմապիսի կինոստեղծագործություններին։ Կարող է թվալ, թե խիստ կոմունիստական գրաքննության պայմաններում հնարավոր չէր արտասավոր արվեստ ստեղծել, բայց գերմանացի կինոգործիչներն ավելի քան հնարամիտ էին ու բազմաթիվ հրաշալի ֆիլմեր են ստեղծել։

«Սոլո Սաննի»-ն 1970-ականների կարևորագույն արևելագերմանական ֆիլմերից է, որը մի ամբողջ սերնդի խորհրդանիշ է դարձել՝ նյութականացնելով երբեմն չափազանց ծանր գրաքննության ու սահմանափակումների պայմաններում ապրող արևելագերմանացիների ձգտումն առ ազատություն ու անհատական ինքնարտահայտում։ Գլխավոր դերակատար Ռենատե Քրյոսները արևմտյան Բեռլինի կինոփառատոնում արժանացել է Արծաթե արջին Լավագույն կանացի դերի համար, ինչը նույնպես բացառիկ ձեռքբերում է ողջ արևելագերմանական կինոյի պատմության մեջ։ Ռեժիսորներ Կոնրադ Վոլֆի ու Վոլֆգանգ Կոլհաասեի կատակերգական տարրերով այս դրամայի առանցքում երիտասարդ ու ինքնատիպ երգչուհի Սաննին է, ով թեպետ խմբում է երգում, բայց ձգտում է անհատական կարիերա սկսել՝ ճանապարհին բախվելով թե՛ հասարակական նորմերին, թե՛ սեփական էքսցենտրիկ բնավորությանը։

Details

Date:
03/11/2021
Time:
19:00 - 21:00

Organizer

Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map