
- This event has passed.
Հայ Ֆեստ․ Ռոյալ Դիսթրիքտ թատրոն «Սպասուհիների աշունը»
19/11/2021 @ 19:00 - 21:00
Event Navigation

Այս տարի Հայ Ֆեստի շրջանակներում տեղի կունենա միայն մեկ ՈՉ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ, որով մեկնարկ կտրվի հոբելյանական հաջորդ 20-րդ Հայ Ֆեստ փառատոնին:
Նոյեմբերի 24-ին, ժամը 19։00-ին Ստանիսլավկսու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա Թիֆլիսի Ռոյալ Դիսթրիքտ թատրոնի «Սպասուհիների աշունը» ներկայացումը, հեղինակ և բեմադրիչ՝ Նինո Հարաթիշվիլի (Գերմանիա)
Անմշակ առանձնատուն ինչ-որ տեղ աշխարհում. դրսում քաղաքացիական պատերազմ է: Գեներալը՝ երկրի ամենաբարձր պաշտոնյան ու տան ղեկավարը, փախել է։ Բոլոր աշխատակիցները փախել են, բացի երեք անձից՝ խոհարար Ռինան, տնային տնտեսուհի Կաելան և աղախին Լյուսին։
Չնայած Ռինայի փորձերին, պատերազմը թափանցում է բոլոր պատնեշված պատուհաններն ու կողպված դռները՝ մեկուսացված կանանց մտքերում: Երբ Ռինայի և Կաելայի միջև գերիշխանության համար պայքար է սկսվում, Լյուսին դառնում է նրանց խաղալիքը: Հակառակորդները, կարծես, պատրաստ են ցանկացած միջոց օգտագործել մյուսին նվաստացնելու, դատապարտելու և կոտրելու համար։ Անվտանգության ակնհայտ վայրը՝ տունը, վերածվում է մարտադաշտի, և փախուստի հեռանկարն ավելի ու ավելի անհնար է դառնում։