
- This event has passed.
Հայ Ֆեստ․ Հանդիպում Նինո Հարաթիշվիլիի և Յուլիա Բ. Նովիկովայի հետ
24/11/2021 @ 21:00 - 22:00
Event Navigation

Հայ Ֆեստի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 24-ին ժամը 21։00-ին տեղի կունենա հանդիպում գրող և ռեժիոր Նինո Հարաթիշվիլիի և բեմադրիչ Յուլիա Բ. Նովիկովայի հետ։
Նինո Հարաթիշվիլին Վրաստանում ծնված գերմանացի արձակագիր, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր է: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ադալբերտ Շամիսոյի, Բերտոլդ Բրեխտի, Աննա Սեգերսի և Շիլլեր Մեմրոիալ մրցանակի։ Սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամայի և կինոյի ինստիտուտի կինոռեժիսուրայում, իսկ բեմական ռեժիսուրա՝ Համբուրգի թատերական ակադեմիայում, Գերմանիա: 2007թ.-ից աշխատում է որպես անկախ ռեժիսոր, դրամատուրգ և արձակագիր Եվրոպայում և Վրաստանում:
Յուլիա Բ. Նովիկովան բեմադրիչ է․ աշխատել է ներկայացման և զգեստների ձևավորող Մարբուրգի Հեսիսշես Լանդես թատրոնում, Շաուսպիել Ֆրանկֆուրտում, Ֆրայբուրգի թատրոնում, Թումանիշվիլիի թատրոնում և Թբիլիսիի Րոյալ Դիսթրիքթ թատրոնում, Գյոթինգենի գերմանական թատրոնում, Գերմանիայի ազգային թատրոնում և Վայմարում։