- This event has passed.
Կինոդիտում՝ «Չմտածես, թե զռռում եմ»
26/01/2022 @ 19:00 - 21:00
Event Navigation
2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարունակում ու ամփոփում ենք «Գյոթե» կենտրոնի կինոակումբի արևելագերմանական կինոյի ծրագիրը Ֆիլմադարան ՀԿ-ի հետ։ Ֆիլմերը կներկայացնի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ով նաև կվարի դիտմանը հաջորդող քննարկումը։
Հունվարի 26-ին, ժամը 19։00-ին՝ «Չմտածես, թե զռռում եմ»
Ռեժիսոր՝ Ֆրանկ Ֆոգել
«Չմտածես, թե զռռում եմ» – ռեժիսոր Ֆրանկ Ֆոգելի՝ 1965 թվականին մի քանի օրով ցուցադրված, այնուհետև անմիջապես արգելված արևելագերմանական մի ֆիլմ, որն ակնհայտ ձեռնոց է նետում սոցիալիստական հասարակարգի բռնապետական տարրերին, ընդ որում անում է դա շատ կատակերգական, չափազանցված ձևով։ Այս ֆիլմն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում հատուկ այս առիթով պատրաստված հայերեն ենթագրերով։
Այլախոհության համար համալսարանից վռնդված Պետերը մեծ ժառանգություն է ստանում հորից ու որոշում է դառնալ կապիտալիստ ու վայելել այն, ծախսել գումարը՝ ոնց կուզի ու երբ կուզի․․․