Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում՝ «Վանդսբեկյան կացինը»

02/03/2022 @ 19:00 - 21:00

2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարունակում ու ամփոփում ենք «Գյոթե» կենտրոնի կինոակումբի արևելագերմանական կինոյի ծրագիրը Ֆիլմադարան ՀԿ-ի հետ։ Ֆիլմերը կներկայացնի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ով նաև կվարի դիտմանը հաջորդող քննարկումը։
Մարտի 2-ին, ժամը 19։00-ին՝ «Վանդբեկյան կացինը»
Ռեժիսոր՝ Ֆալկ Հարնակ
«Վանդսբեկյան կացինը» վաղ արևելագերմանական կինոյի ամենանշանավոր ու բնութագրական ֆիլմերից է, որտեղ փորձ է արվում վերաիմաստավորելու երկրի նացիստական անցյալն ու արժևորել կոմունիստական ներկան։ Ֆիլմում 1930-ականների գերմանական Համբուրգ քաղաքն է, որտեղ շինծու գործով մահապատժի դատապարտված կոմունիստների դահիճը հիվանդանում է, և քաղաքային պաշտոնյաներն այս սև գործը խոշոր վարձատրության դիմաց մի մսավաճառի են առաջարկում։ Մի կողմից՝ փողի կարիքն իրոք կա, մյուս կողմից՝ մսավաճառը չի էլ գիտակցում, որ փողի դիմաց հոգին վաճառում է սատանուն և որ հարևաններն ու անգամ սեփական կինը նրան դա չեն ների։

Details

Date:
02/03/2022
Time:
19:00 - 21:00

Organizer

Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map