Loading Events

« All Events

  • This event has passed.

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն // Made in Germany // Պատերազմի Շորշոփները

July 11 @ 19:00 - 21:00

Հուլիսի 11-ին, ժամը 19։00-ին / Կինեմատոգրաֆիստների միություն, մեծ դահլիճ

Հուլիսի 16-ին, ժամը 14։30-ին / Կինեմատոգրաֆիստների միություն, մեծ դահլիճ

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇՈՐՇՈՓՆԵՐԸ

Գերմանիա 2019-2021, 90 ր

Ռեժիսոր՝ Ֆլորիան Հոֆման

Խալիլը տարրական դպրոցի ուսուցիչ է և ընկերուհու՝ լրագրող Լեյլայի հետ ապրում է Բեռլինում: Երբ Լեյլան Խալիլին նրա քրդական ծննդավայրին վերաբերող պատերազմական տեսանյութեր է ցույց տալիս, Խալիլի կանոնավոր կյանքը տակնուվրա է լինում. Նրան թվում է, թե տեսախցիկի հետևում ճանաչել է իր քրոջը, որին մեռած էր համարում: Խալիլը փորձում է քրոջ հետ կապ հաստատել քրդական համայնքի միջոցով: Դրա դիմաց Խալիլից պահանջում են պատերազմական տեսանյութերը տրամաադրել գերմանական լրատվամիջոցներին: Բայց նա շուտով հասկանում է, որ թուրքական գաղտնի ռազմական գործողությունը չի հետաքրքրում ԶԼՄ-երին: Երբ Խալիլն ու Լեյլան այդ նյութերն ուղղակի ներբեռնում են լրատվական գործակալությունների սերվերի վրա, միայն այդ ժամանակ է այդ թեման ցանկալի ուշադրության արժանանում. Պատերազմը հայտնվում է գլխագրերում և բուռն քաղաքական բանավեճի տեղիք տալիս: Բայց հակամարտությունը միայն էկրանին չի մնում: Հանգամանքներն այնպիսի զարգացում են ստանում, որ Խալիլի համար խնդիր է դառնում սեփական կյանքը Բեռլինում պաշտպանելը: Ֆիլմը իրական դեպքերի մասին է:

 

 

Details

Date:
July 11
Time:
19:00 - 21:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Golden Apricot Filmfestival

Venue

Union of Cinematographers of Armenia
Vardanants 18
0010 Yerevan,
+ Google Map