Loading Events

« All Events

  • This event has passed.

Կոնդի փառատոն // Օր առաջին

10/09/2022 @ 18:30 - 22:30

Թեք տեղը՝ Գյոթե կենտրոնի հետ համատեղ, հրավիրում է Ձեզ #Կոնդի_փառատոն ին, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 10,17,24-ին Կոնդ թաղամասի տարբեր հատվածներում։
Կոնդը Երևանի ամենահին բնակեցված բլուրներից մեկն է եղել։ Նույնիսկ՝ ենթադրվում է, որ բավականին վաղ ժամանակվանից ամրոցային բլուր է եղել։ Ամեն դեպքում, ներկայիս Կոնդը, ինչպիսին գիտենք, 17-18–րդ դարերից մեզ է հասել անփոփոխ կառուցվածքով։
Այս եռօրյա փառատոնի ընթացքում փորձելու ենք ներկայացնել ձեզ Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Ըստ օրերի փորձելու ենք ձեզ ներկայացնել դրվագներ անցյալից, ներկայից և խոսել նրա ապագայի մասին։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում փառատոնի ծրագիրը
Օր առաջին` 10.09, սկիզբը՝ 18:30, վայրը՝ Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի.
Կոնդի եկեղեցում ձեզ կդիմավորի փահլևան Մանուկը, հետո կունկնդրեք երգչախմբային երաժշտություն «Նաիրիան» խմբի կատարմամբ։ Այնուհետև կլինեն ազգագրական պարեր «Վան» խմբի կատարմամբ, որին կկարողանաք մասնակցել նաև դուք։ Ի դեպ, հենց եկեղեցու բակում կլինի նաև «Կէան» խմբի աշխատանոցը կարպետագործության մասին։
Իսկ եթե շարունակեք քայլել Կոնդի փողոցով և մտնել բակերը կտեսնեք՝ «Այրոգի» ստվերների թատրոնի ներկայացումը, կունկնդրեք Արսենի, Ինեսայի և Ջուլիետայի հավաքագրված Կոնդի բանավոր պատմությունները, որի համադրողն է CNS Labը։ Քիչ այն կողմ կտեսնեք «Երևանի» թանգարանի կողմից տրամադրված հին Կոնդից լուսանկարներ, կդիտեք մի շարք ֆիլմեր նկարված կոնդում՝ ներկայացված Վիգեն Գալստյանի կողմից, ևս մեկ աշխատանոցի կարող եք մասնակցել հացի ծեսի մասին «Կէան» խմբի կողմից, ինչպես նաև կհանդիպեք քամանչիստ պարոն Լևոնին և ակորդեոնիստ պարոն Վլադիկին։
Մենք Ձեզ հրավիրում ենք՝ ճանաչելու Կոնդը, ծանոթանալու նրա պատմամշակութային արժեքին։ Երբ այցելեք, ուշադիր եղեք QR քոդերին, նրանց միջոցով դուք կկարողանաք ավելին իմանալ Կոնդի անցյալի, նրա ճարտարապետություն, պատմության մասին։
Եվ ամենակարևորը այդ օրերին կբացվեն Կոնդի բակերը և դուք կկարողանաք մտնել այնտեղ, որտեղ Կոնդեցիները կպատրաստեն տարատեսակ սնունդ ու խմիչքներ Ձեզ համար։
Սույն ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Գյոթե կենտրոնի և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն է նաև Երևանի քաղաքապետարանը։

Details

Date:
10/09/2022
Time:
18:30 - 22:30

Organizers

Tech Degh
Goethe-Zentrum Eriwan

Venue

Kond
Kond District
Yerevan, Armenien
+ Google Map