Loading Events

« All Events

  • This event has passed.

Կոնդի փառատոն // Օր երրորդ

24/09/2022 @ 17:30 - 22:30

Թեք տեղը՝ Գյոթե կենտրոնի հետ համատեղ, հրավիրում է Ձեզ #Կոնդի_փառատոն ին, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 10,17,24-ին Կոնդ թաղամասի տարբեր հատվածներում։
Կոնդը Երևանի ամենահին բնակեցված բլուրներից մեկն է եղել։ Նույնիսկ՝ ենթադրվում է, որ բավականին վաղ ժամանակվանից ամրոցային բլուր է եղել։ Ամեն դեպքում, ներկայիս Կոնդը, ինչպիսին գիտենք, 17-18–րդ դարերից մեզ է հասել անփոփոխ կառուցվածքով։
Այս եռօրյա փառատոնի ընթացքում փորձելու ենք ներկայացնել ձեզ Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Ըստ օրերի փորձելու ենք ձեզ ներկայացնել դրվագներ անցյալից, ներկայից և խոսել նրա ապագայի մասին։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում փառատոնի ծրագիրը՝
Օր երրորդ․ 24.09, սկիզբը՝ 17:00, Շ․ Ռուսթավելու դպրոց․
Այդ օրը կսկսվի «Ուրբան լաբի» կողմից պլենար քննարկմամբ՝ «Ինքնաբուխ ուրբան զրույց» անվանումով։ Այնուհետև ելույթ կունենա «Նարեկացի միության» ժող գործիքների անսամբլը, որին կհաջորդի «Մեր երգերն ու և մենք» և «Խազեր» երգչախմբի կատարումը, այնուհետև դիջեյ Ջեյկըբ Երևանի վինիլները կունկընդրենք։ Զուգահեռ կարող եք մասնակցել Սյուզան Մոննոյի (ֆրանսիա) աշխատանոցին՝ աղյուսների պատրաստման մասին, մանկապարտեզի բակում կարող եք դիտել «Քոքոլաբ»ի պարային ելույթը, այնուհետև «Լուսափթթիկ» խմբի տիկնիկների ներկայացումը, իսկ ամենավերջում Մարիամի հետ տարբեր բակային խաղեր կարող եք խաղալ։ Նաև կարող եք ծանոթանալ «Գարեգին ստուդիայի» նկարիչների գործերին, ովքեր այսօր իրենց արվեստանոցն ունեն Կոնդում։
Մենք Ձեզ հրավիրում ենք՝ ճանաչելու Կոնդը, ծանոթանալու նրա պատմամշակութային արժեքին։ Երբ այցելեք, ուշադիր եղեք QR քոդերին, նրանց միջոցով դուք կկարողանաք ավելին իմանալ Կոնդի անցյալի, նրա ճարտարապետություն, պատմության մասին։
Եվ ամենակարևորը այդ օրերին կբացվեն Կոնդի բակերը և դուք կկարողանաք մտնել այնտեղ, որտեղ Կոնդեցիները կպատրաստեն տարատեսակ սնունդ ու խմիչքներ Ձեզ համար։
Սույն ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Գյոթե կենտրոնի և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն է նաև Երևանի քաղաքապետարանը։

Details

Date:
24/09/2022
Time:
17:30 - 22:30

Organizer

Goethe-Zentrum Eriwan

Venue

Kond
Kond District
Yerevan, Armenien
+ Google Map