Loading Events

« All Events

  • This event has passed.

Հանդիպում Բերնհարդ Շլինկի հետ

16/09/2022 @ 19:00 - 21:00

✨Գերմանացի ականավոր գրող Բերնհարդ Շլինկը Հայաստանո՜ւմ է։
Սեպտեմբերի 16-ին սիրով բոլոր գրականասերներին հրավիրում ենք մասնակցել Բերնհարդ Շլինկի հետ հանդիպմանն ու քննարկմանը։
Բերնհարդ Շլինկը մասնագիտությամբ իրավագիտության պրոֆեսոր է Հումբոլդտի անվան համալսարանում, նախկինում եղել է դատավոր, բազմաթիվ մասնագիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ։ Ծնվել է Բիլֆելդում (Գերմանիա), հետագայում տեղափոխվել է Հայդելբերգ։ Սովորել է Արևմտյան Բեռլինի «Ազատ համալսարանի» իրավաբանության ֆակուլտետում և ավարտել այն 1968 թվականին։ Դասավանդել է իրավաբանություն Գերմանիայի տարբեր համալսարաններում։
Գրողի ստեղծագործական կարիերան սկսվել է մի քանի դետեկտիվ պատմվածքներից։ Նրան համաշխարհային ճանաչում է բերում 1995 թվականին լույս տեսած «Ընթերցողը» վեպը, որը շատ արագ դառնում է բեսթսելլեր Գերմանիայում, ԱՄՆ-ում և թարգմանվում մոտ 50 լեզուներով։ Գրքի հիման վրա 2007 թվականին նկարահանվել է նաև համանուն ֆիլմը՝ Ռալֆ Ֆայնսի և Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ։ Նրա այլ ստեղծագործություններին են «Փախուստ սիրուց» պատմվածքների ժողովածուն, «Վերադարձ», «Օլգա» և «Թոռնուհին» վեպերը։
Այժմ Շլինկն ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում և Բեռլինում։
«Ընթերցող» վեպն ու «Փախուստ սիրուց» ժողովածուն թարգմանվել են նաև հայերեն և տպագրվել «Զանգակ» հրատարակչության կողմից (թարգմանիչ՝ Գայանե Գինոյան)։
Հանդիպումը կվարի ԵՊՀ համաշխարհային գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ և թարգմանիչ Անուշ Սեդրակյանը:
Մուտքն ազատ է։

Details

Date:
16/09/2022
Time:
19:00 - 21:00

Organizer

Goethe-Zentrum Eriwan

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map