Loading Events

« All Events

  • This event has passed.

Հանդիպում Բերնհարդ Շլինկի հետ

17/09/2022 @ 16:00 - 18:30

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16։00-ին Երևանի Պետական Բժշկական Համալսարանում տեղի կունենա հանդիպում գերմանացի ականավոր գրող Բերնհարդ Շլինկի հետ։
Բերնհարդ Շլինկը մասնագիտությամբ իրավագիտության պրոֆեսոր է Հումբոլդտի անվան համալսարանում, նախկինում եղել է դատավոր, բազմաթիվ մասնագիտական հոդվածների և ձեռնարկների հեղինակ։ Ծնվել է Բիլֆելդում (Գերմանիա), հետագայում տեղափոխվել է Հայդելբերգ։ Սովորել է Արևմտյան Բեռլինի «Ազատ համալսարանի» իրավաբանության ֆակուլտետում և ավարտել այն 1968 թվականին։ Դասավանդել է իրավաբանություն Գերմանիայի տարբեր համալսարաններում։
Գրողի ստեղծագործական կարիերան սկսվել է մի քանի դետեկտիվ պատմվածքներից։ Նրան համաշխարհային ճանաչում է բերում 1995 թվականին լույս տեսած «Ընթերցողը» վեպը, որը շատ արագ դառնում է բեսթսելլեր Գերմանիայում, ԱՄՆ-ում և թարգմանվում մոտ 50 լեզուներով։ Գրքի հիման վրա 2007 թվականին նկարահանվել է նաև համանուն ֆիլմը՝ Ռալֆ Ֆայնսի և Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ։ Նրա այլ ստեղծագործություններին են «Փախուստ սիրուց» պատմվածքների ժողովածուն, «Վերադարձ», «Օլգա» և «Թոռնուհին» վեպերը։
Այժմ Շլինկն ապրում և ստեղծագործում է Նյու Յորքում և Բեռլինում։
«Ընթերցող» վեպն ու «Փախուստ սիրուց» ժողովածուն թարգմանվել են նաև հայերեն և տպագրվել «Զանգակ» հրատարակչության կողմից (թարգմանիչ՝ Գայանե Գինոյան)։
Մուտքն ազատ է։

Details

Date:
17/09/2022
Time:
16:00 - 18:30