Loading Events

« All Events

  • This event has passed.

Ներկայացում «Քույրեր»

15/01/2023 @ 18:00 - 20:00

Հունվարի 15-ին ժամը 18։00-ին Գյոթե կենտրոնում տեղի կունենա ռեժիսոր Վլադիմիր Տարասյանցի (Համբուրգ) և «Թատրոն 8» թատերախմբի համատեղ «Քույրեր» ներկայացումը, որը հիմնված է դրամատուրգ Նինա Սադուրի ստեղծագործության առաջին մասի մոտիվների վրա։
Մշակութային տիրույթում նախագծի անվանումն անմիջապես զուգորդվում է Չեխովի «Երեք քույր» պիեսի և Շեքսպիրի «Մակբեթ»-ի երեք վհուկների հետ։ Եվ նախագծին «Քույրեր» անուն տալը միտումնավոր որոշում է եղել։
Այս պատմությունը լի է անկանխատեսելի իրադարձություններով։ Այն կարելի է անվանել երազ, պատրանք կամ նույնիսկ խելագարություն: Պատմության կենտրոնում սովորական մի կին է, անվանենք նրան «A», ով, ինչպես միշտ, քնելուց առաջ դուրս է գալիս զբոսնելու, սակայն այս անգամ չի կարողանում վերադառնալ տուն, քանի որ մոլորվել է։ Նա այլևս չի ճանաչում իրեն շրջապատող միջավայրը:
Այնուհետև նա հանդիպում է երկու այլ կանանց, անվանենք նրանց «B» և «C», որոնք նրան օգնելու փոխարեն ավելի են շփոթեցնում։ Պարզվում է, որ «A»-ն ընտրյալ է, ինչ-որ մեկը նրան ընտրել է, որպեսզի իր ձեռքերով ոչնչացնի ամբողջ աշխարհն ու ստեղծի նորը։
«A»-ն նոր աշխարհ չի ուզում, նա ուզում է մնալ հնում։ «B»-ն և «C»-ն ի վերջո համաձայնվում են. «A»-ն կարող է վերադառնալ իր հին աշխարհ, սակայն այն այլևս իրական չէ, այլ ընդամենը հնի պատճենն է՝ ֆեյք։
Որպես ներկայացման էպիգրամ կարելի է մեջբերել հետևյալ երկտողը «Համլետ»-ից․
«Որքա~ն բաներ կան, Հորացիո, երկնքում ու երկրի վրա,
Որ երբևիցե փիլիսոփայությունդ չի էլ երազել»։
Մի՞թե դա այդպես չէ։ Մի՞թե հնարավոր է հասկանալ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում աշխարհով մեկ։
Ռեժիսոր՝ Վլադիմիր Տարասյանց
Դերերում՝ Ժաննա Հովակիմյան և Ելենա Կասիմյան
Ձևավորումը և զգեստները՝ Անժելա Հովակիմյան
Լեզուն՝ հայերեն
Տևողություն՝ 70 ր
Մուտքն ազատ է։

Details

Date:
15/01/2023
Time:
18:00 - 20:00

Organizer

Goethe-Zentrum Eriwan

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map