Loading Events

« All Events

  • This event has passed.

Ներկայացում «Քույրեր»

30/03/2023 @ 19:00 - 31/03/2023 @ 20:30

Մարտի 30-ին և 31-ին ժամը 19։00-ին՝ Հայաստանի թատերական գործիչների միությունում տեղի կունենա «Քույրեր» ներկայացման առաջնախաղը, որն իրականացվել է ռեժիսոր Վլադիմիր Տառասյանցի և «Թատրոն 8» թատերախմբի համատեղ աշխատանքի արդյունքում։
Դա մի անկանխատեսելի իրադաձություններով լի, անսովոր ֆանտաստիկ պատմություն՝ ըստ Նինա Սադուռի «Տարօրինակ կնիկմարդ» / “Чудная баба” պիեսի մոտիվների։
Ներկայացումը կարելի է ընկալել որպես երազ, պատրանք կամ նույնիսկ խելագարություն: Այն մի կնոջ մասին է, ով հանկարծ հայտնվել է առօրյաից դուրս արտասովոր իրավիճիակում: Պատմության ողջ ընթացքում կարմիր թելով շոշափվում է մարդկային հույսի՝ փորձության ենթարկվելու հարցը:
Ռեժիսոր՝ Վլադիմիր Տառասյանց
Դերերում՝ Ժաննա Հովակիմյան, Ելենա Կասիմյան
Նկարիչ՝ Անժելա Հովակիմյան
Վայր՝ ՀԹԳՄ (Հայաստանի Թատերական Գործիչների Միություն)
հասցե – ք. Երևան, Մ. Մաշտոց պող. 13
Տոմսերի համար անցեք հետևյալ հղումով

Details

Start:
30/03/2023 @ 19:00
End:
31/03/2023 @ 20:30