Loading Events

« All Events

  • This event has passed.

Պանելային քննարկում՝ «Մանկական գրականությունը Հայաստանում և Գերմանիայում»

04/05/2023 @ 19:00 - 21:00

Սիրով բոլորին հրավիրում ենք «Մանկական գրականությունը Հայաստանում և Գերմանիայում» թեմայով պանելային քննարկմանը, որը տեղի կունենա մանկական գրականության հեղինակների համար նախատեսված աշխատարանի շրջանակներում։ Միջոցառումը տեղի կունենա մայիսի 4-ին, ժամը, 19:00-ին և ուղղված է ԶԼՄ-ների, մշակութային և հրատարակչական ոլորտների մասնագետներին, ինչպես նաև մանկավարժներին, թարգմանիչներին, ծնողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մանկական գրականությամբ և դրա առաջմղմամբ:
Փորձագետ Բեատե Շեֆերի ելույթից հետո կսկսի պանելային քննարկումը՝ աշխատարանի համաղեկավարներ թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի և գրող Արմեն Օհանյանի մասնակցությամբ․ քննարկումը կվարի Բարբարա Լեհեները։ Զրույցի ընթացքում մենք կուսումնասիրենք մանկության հայեցակարգը և մանկական գրականության պատկերը Գերմանիայում և Հայաստանում։
Միջոցառումը նվիրված է սահմաններից դուրս երկխոսության և փոխըմբռնման խթանմանը: Փոխանակումն ակտիվացնում և զորացնում է, և այն, ինչ այսօր կարդում են երեխաները, ձևավորում է վաղվա մեծահասակների ապագան:
Միջոցառումը տեղի կունենա Երևանի Գյոթե կենտրոնում անգլերեն լեզվով՝ հայերեն թարգմանությամբ:
Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեզ մոտ։

Details

Date:
04/05/2023
Time:
19:00 - 21:00