Loading Events

« All Events

  • This event has passed.

Զավեն Խաչիկյան | «Վերաբերմունք»/«Einstellung» լուսանկարների ցուցահանդես

24/08/2021 @ 11:00 - 03/09/2021 @ 18:00

Օգոստոսի 24-ից սեպտեմբերի 3-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի կունենա լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը։
Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի նրա պատուհանից:
Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռնվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող:
Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը:
Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներերն են.
– լուսանկարչության և արվեստի այլ բնագավառների միջև կապերի զարգացման հարցերի քննարկումը,
– արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը,
– լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում արվեստային գործոնի կարևորումը,
– պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 18։00։
Ցուցահանդեսի շրջանակում օգոստոսի 25-28 ժամանակահատվածում կկայանա հանրային քննարկում:
Երևանյան պատկերահանդեսին զուգահեռ Գյումրիի Gallery 25 ցուցասրահում օգոստոսի 31-ին կկազմակերպվի ցուցադրություն-քննարկում:
«Վերաբերմունք»/ «Einstellung» լուսանկարչական ցուցահանդես -քննարկումներ նախագծի աջակիցներ`
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
Երևանում «Գյոթե» կենտրոն,
Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն:

Details

Start:
24/08/2021 @ 11:00
End:
03/09/2021 @ 18:00