Loading Events

« All Events

  • This event has passed.

Մեդիագրագիտություն և անհատական տվյալների պաշտպանություն ll Data CTRL Center

03/12/2021 @ 17:00 - 19:00

Դեկտեմբերի 3-ին ժամը 17։00-19։00 Երևանի Գյոթե կենտրոնում տեղի կունենա միջոցառում Մեդիագրագիտություն և անհատական տվյալների պաշտպանություն թեմայով, որի ժամանակ որպես խոսնակ կներկայանան Սամվել Մարտիրոսյանն ու Գևորգ Հայրապետյանը։
Միջոցառումն իրականացվում է Data CTRL Center նախագծի շրջանակներում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ։
Data CTRL Centre-ը մասշտաբային տարածաշրջանային նախագիծ է, որը նախաձեռնել է Ուկրաինայի Գյոթե ինստիտուտը 2020 թվականին. այն ուղղված է մեդիագրագիտության մասսայականացմանը և անձնական տվյալների պաշտպանությանը ինտերնետում։ Նախագիծը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերին առցանց և անցանց ցուցահանդեսի ձևաչափով, որին հետո հաջորդել է նաև երիտասարդական առցանց հաքաթոն։
Նախագծի հիմնական նպատակն է վերականգնել սեփական տվյաների նկատմամբ հսկողությունը, ցույց տալ, թե ինչու է այդքան կարևոր ժամանակակից միջավայրում զարգացնել քննադատական մտածողությունն ու մեդիագրագիտությունը և պատասխանատվություն ստանձնել ինտերնետում սեփական անձնական տվյալների համար:

Details

Date:
03/12/2021
Time:
17:00 - 19:00

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map