Գերմաներեն հայերեն գրական թարգմանչական առցանց աշխատարան

ViceVersa: Գերմաներեն հայերեն թարգմանչական աշխատարանը տեղի կունենա առցանց 2021թ. ապրիլի 6-ից 10-ը առցանց կկայանա գրական թարգմանչական երրորդ աշխատարանը, որը կվարեն Վալերի Էնգլերը, Գայանե Գինոյանը և Ռոզմարի Թիցեն: Քանի որ համավարակը դեռևս թույլ չի տալիս իրականացնել աշխատարանները ավանդական ձևաչափով, 2021 թվականի համար նախատեսված մեր աշխատարանը կիրականացվի առցանց հարթակում։ Աշխատարանի կենտրոնում լինելու են …

🌲 Սիրելի ընկերներ,
Երևանում Գյոթե կենտրոնը փակ կլինի դեկտեմբերի 24-ից հունվարի 10-ը:
Մաղթում ենք բոլորին խաղաղ տոներ:

Առցանց կինոքննարկումներ

«Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ առցանց կինոակումբը վերսկսում է իր հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ձեզ ենք ներկայացնելու «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որտեղ հավաքել ենք այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախա- և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր, քան մերօրյա Հայաստանում, սակայն …

Առցանց ընթերցումներ․ Մարիամ Գուրզադյանը կարդում է Դանիել Քելման

Գրական թարգմանության ընթերցումների մեր շարքում այս անգամ ներկայացնում ենք մեր վերջին հոլովակը, որտեղ թարգմանչուհի Մարիամ Գուրզադյանը ընթերցում է Դանիել Քելմանի «Թիլ» վեպից մի հատված՝ հայերեն թարգմանությամբ: Ի սկզբանե այս տարվա հուլիսի 5-ից 9-ը եվրոպական թարգմանիչների միավորման կենտրոնում (Շտրալեն, Գերմանիա)  պետք է կայանար գերմաներեն<>հայերեն գրական թարգմանության արդեն երրորդ աշխատարանը, եթե կորոնավիրուսային ճգնաժամը …