Բաց կանչ Սաքսոնիա-Անհալթում կացության համար

Սիրելի արվեստագետներ, Հրաշալի նորություն ենք բերել Ձեզ․ Սաքսոնիա-Անհալթի արվեստի հիմնադրամը և Երևանի Գյոթե կենտրոնն առաջարկում են ժամանակակից հայ արվեստագետների համար աշխատանքային կրթաթոշակ՝ նախատեսված Սաքսոնիա-Անհալթում 2-ամսյա կացության համար: Կրթաթոշակը տարածվում է արվեստի բոլոր բնագավառների գեղարվեստական նախագծերի վրա: Տվյալ դրամաշնորհի նպատակն է աջակցել Հայաստանից ժամանած արվեստագետներին իրենց գեղարվեստական նախագծերի իրականացման գործում, խրախուսել …

Ձմեռային արձակուրդ՝ դեկտեմբերի 25-ից հունվարի 7-ը

Սիրելի ընկերներ և գործընկերներ, Գյոթե կենտրոնի ողջ անձնակազմի անունից ուզում ենք սրտանց շնորհավորել բոլորին գալիք տոների կապակցությամբ։ Այս շրջանը միմյանց ջերմություն հաղորդելու հրաշալի առիթ է, և մենք նույնպես ուզում ենք օգտվել առիթից ու կիսվել մեր մտքերով ու բարեմաղթանքներով։  Շատ բարդ տարի էր բոլորիս համար, մարտահրավերներով ու տագնապներով, բայց նաև համատեղ հաջողություններով ու …

Մեկնարկել է ԵՄ-ի կողմից աջակցվող Շարժունության դրամաշնորհների հինգերորդ կանչը

Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը բացում է իր շարժունության դրամաշնորհային մրցույթը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Մոլդովայի Հանրապետության արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար: Ստեղծագործական արդյունաբերության ներկայացուցիչների համար ստեղծված այս հնարավորությունը նպատակ ունի աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը՝ խթանելով միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը: Շարժունության դրամաշնորհների միջոցով արվեստագետները և մշակույթի …

Եկեք հավաքվե՜նք

Երբ մենք Գերմանիայի դեսպանատան գործընկերների հետ սկսեցինք ծրագրել Գյոթե կենտրոնում երեխաների համար մեծ տոն կազմակերպելու գաղափարը, մեզ ի սկզբանե պարզ էր, որ անպայման ուզում ենք առանձնահատուկ ինչ-որ բան կազմակերպել։ Իհարկե հասկանում էինք, որ բոլորիս համար ահռելի մարտահրավեր էր լինելու մոտավորապես 120 երեխա հյուրընկալելն ու նրանց մի ամբողջ օր շարունակ զբաղացնելը։ …