Մի փոքր հատված 2021-ին իրականացրած մեր մշակութային ծրագրերից։ Շատ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար
Մի փոքր հատված 2021-ին իրականացրած մեր մշակութային ծրագրերից։ Շատ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար
«Զապել» կին գրողների միջազգային ֆորումի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում ենք գերմանացի գրող Նինո Հարաթիշվիլիի հետ հարցազրույցը։
Բազմաթիվ մրցանակակների արժանացած գրող, թատերագիր և բեմադրող Նինո Հարատիշվիլին ծնվել է 1983 թ. Վրաստանում։ Ապրելով երկու տարբեր աշխարհներում ու յուրաքանչյուրն իր լեզվով` նա տասներկու տարեկանից սկսել է գրել ինչպես գերմաներեն, այնպես էլ վրացերեն:
2010թ.-ին Նինոյի առաջին «Յույա» (Juja) վեպը, իսկ 2018թթ.-ին «Կատուն և գեներալը» (Die Katze und der General) վեպն առաջադրվել էին Գերմանական գրքի մրցանակին։ 2011թ.-ին «Իմ նուրբ երկվորյակը» (Mein sanfter Zwilling) վեպն արժանացել է Independent Publishers’ Hotlist մրցանակին: «Ութերորդ կյանք» (Das achte Leben/FürBrilka/) վեպի գերմաներեն հրատարակությունը բեսթսելլեր դարձավ և արժանացավ Աննա Սեգերսի մրցանակին, Լեսինգի մրցանակի կրթաթոշակին և 2018 թ.-ի Բերտոլտ Բրեխտի մրցանակին: Վեպն արդեն ընդգրկվել է Հոլանդիայի, Լեհաստանի և Վրաստանի հրատարակությունների լավագույն բեսթսելլերների շարքում: Այն թարգմանվել է տարբեր լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն, լեհերեն և հունարեն:
«Զապել» կին գրողների միջազգային ֆորումի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում ենք գերմանացի գրող Նորա Բոսսոնգի հետ հարցազրույցը։
Պոետ, գրող և էսսեիստ Նորա Բոսսոնգը ծնվել է 1982 թվականին Բրեմենում։ 2001-ին Նորան Ուոլֆենբուտտել /Wolfenbüttel գրականության առաջին լաբորատորիայի անդամն էր: Գրականություն ուսումնասիրել է Գերմանիայի Գրականության ինստիտուտում, փիլիսոփայություն և համեմատական գրականություն՝ Բեռլինի Հումբոլդտի, Պոտսդամի և Հռոմի Սապիենցա համալսարաններում: Իրականացրել է նաև մշակութային ումնասիրություններ:
Նորան մի շարք մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Փիթեր Հուխելի, Բեռլինի արվեստի, Կռանիշտայնըր /Kranichsteiner գրականության 2019թ., և Յոզեֆ Բրայթբախի մրցանակների: Նորայի գրքերից մեկը՝ «Ներգրավվածության կանոնները», 2019 թ. Գերմանական գրքի մրցանակի հավակնորդ/թեկնածու էր։ Նորա Բոսսոնգի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։
2017թ. ապրիլից Նորան հանդիսանում է PEN գրողների ասոցիացիայի խորհրդատվական խորհրդի անդամ: