Unsound Երևան փառատոն․ միջոցառումների ցանկը

Unsound-ը միջազգային էլեկտրոնային և փորձարարական երաժշտության փառատոն է, որը տեղի է ունենում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նրա ծննդավայր Կրակովոում։ Փառատոնը շրջում է Նյու Յորքով, Տորոնտոյով և Լոնդոնով: Անցած երեք տարիների ընթացքում Unsound Dislocation նախագիծը անցկացրել է փառատոններ Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում: Այս տարի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Dislocation-ի շրջագայության վերջնական կանգառը կլինի Երևանը։

Սեպտեմբերի 20-ին Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի կունենա Unsound փառատոնի բացումը։ Համերգով հանդես կգան Բեռլինում բնակվող լիբանանցի էքսպերիմենտալ երաժիշտ Ռաբիհ Բիայնին (Rabih Beaini), ինչպես նաև pole-ը՝ գերմանական էլեկտրոնային երաժշտության հայտնի արտադրողներից, որի աշխատանքը գտնվում է ակումբային երաժշտության, dub-ի և ավանգարդի խաչմերուկում: Բացմանը ելույթ կունենան նաև հայ երաժիշտներ cast coverts-ը՝ post electronics-ի, IDM-ի և soundtrack-ի համադրությամբ և Cloistral-ը իր Ambient երաժշտությամբ:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Unsound-ը կտեղափոխվի Տերյան 91 հասցեում գտնվող Խորհրդային ժամանակաշրջանի նախկին տպարանի տարածք` մի ամբողջ գիշեր անցկացնելու փորձարարական և անդերգրաունդ ակումբային երաժշտության ներքո: Ներկայացնելով բեռլինցի տարբեր արվեստագետների, իսկ  լայնափի մեջտեղում The Bug-ն է՝ Մեծ Բրիտանիայից իր ծանր, խորաթափանց լայվով` լի աղմուկով, բասերով, ինչպես նաև իսրայելցի MC Miss Red-ը՝ հզոր ձայնով: Ծրագիրը ներառում է նաև Բեռլինում հիմնված ամերիկացի պրոդյուսեր Սիարա Բլեքի (Ciarra Black) բոցավառվող տեխնո սեթը, որին կհաջորդի Unsound-ի ռեզիդենտ DJ Olivia-ն՝ իր էքսկուրսով դեպի acid, տեխնո և ավելին, այնուհետև էկլեկտիկ սեթ Ռաբիհ Բիայնից (Rabih Beaini)` բաղկացած ջազի, Մերձավոր Արևելքի երաժշտության, տեխնոյի և փորձարարական երաժշտության էլեմենտներից: Իրանցի էլեկտրոնային երաժիշտ և սաունդ արտիստ Սոթեն կներկայանա իր հետաքրքրական լայվով, իսկ տեղական դաշտից իրենց պերֆորմատիվ շոուով կներկայանա «Սպեկտրում»-ը, ինչպես նաև Mveq-ը՝ իր power electronic երաժշտությամբ և Երևանում հաստատված իրանցի երաժիշտ Արաշ Ազադին` էքսպերիմենտալ սեթով։

Unsound-ի ամփոփումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին «Նայն» ակումբում: The Bug-ը կվերադառնա ծանր, dub DJ սեթով, կլինեն նաև հայաստանյան T_sT դուոն՝ տեխնո/էքսպերիմենտալ ելույթով և Nystagmus-ը (Կայ Խաչատրյան), որը միաձուլում է էքպերիմենտալ և պարային երաժշտությունը: Գիշերը կամփոփեն «Նայն» ակումբի ռեզիդենտները` Tøtal b2b Kamavosian-ը և T He Monolog-ը։

Unsound Dislocation-ի երևանյան միջոցառումների մուտքն ազատ է լինելու: