Loading Events

« All Events

  • This event has passed.

«Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոն

17/09/2018 @ 6:30 - 21:00

Սեպտեմբերի 15-20-ը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կկայանա «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը: «Գյոթե կենտրոնի» հրավերով փառատոնի պատվավոր հյուրն ու ժյուրիի անդամը կլինի հայտնի գերմանացի ռեժիսոր Վիլանդ Շփեքը: Նա և աշխարհի տարբեր երկրներից ժամանած մի քանի տասնյակ կինոգործիչներ կապրեն և կսնվեն հյուրընկալ գյուղացիների տներում, իսկ Ուջանի դպրոցի դահլիճն ու հրապարակը կդառնան հետաքրքիր կինոցուցադրությունների ու բուռն կինոքննարկումների վայր: Բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում:

Բոլոր ցուցադրությունների մուտքն անվճար է:

 

17.09.2018, ժամը 18:30 Մոսկվա կինոթատրոնի փոքր Կարմիր դահլիճ

18.09.2018, ժամը 21:00 Ուջանի հրապարակ

«Սա է կյանքը» (Գերմանիա, Վրաստան), ռեժ․ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի, 80 րոպե

 

 

Details

Date:
17/09/2018
Time:
6:30 - 21:00