Բաց կանչ Սաքսոնիա-Անհալթում կացության համար

✨Սիրելի արվեստագետներ,

Հրաշալի նորություն ենք բերել Ձեզ․

Սաքսոնիա-Անհալթի արվեստի հիմնադրամը և Երևանի Գյոթե կենտրոնն առաջարկում են ժամանակակից հայ արվեստագետների համար աշխատանքային կրթաթոշակ՝ նախատեսված Սաքսոնիա-Անհալթում 2-ամսյա կացության համար:

Կրթաթոշակը տարածվում է արվեստի բոլոր բնագավառների գեղարվեստական նախագծերի վրա: Տվյալ դրամաշնորհի նպատակն է աջակցել Հայաստանից ժամանած արվեստագետներին իրենց գեղարվեստական նախագծերի իրականացման գործում, խրախուսել նոր նախագծերը և խթանել Հայաստանի և Գերմանիայի մշակութային համայնքների միջև համագործակցությանը։

Կացության ծրագրի շրջանակում աջակցվող արվեստագետներին Սաքսոնիա-Անհալթում գտնվելու ընթացքում կհատկացվի ամսական 1500 եվրո: Բացի այդ, կփոխհատուցվեն նաև ճանապարհորդության և կացության ծախսերը:

Դիմել կարող են բոլոր անկախ արվեստագետները, որոնք բնակվում և ստեղծագործում են Հայաստանում։ Աշակերտներն ու ուսանողները, ցավոք, իրավունք չունեն դիմելու:

Խնդրում ենք ուղարկել Ձեր դիմումի փաստաթղթերը որպես մեկ ընդհանուր PDF փաստաթուղթ (առավելագույնը 5 ՄԲ չափով, բազային մակարդակի անգլերեն լեզվով) մինչև 10․02․2024 թ․ հետևյալ էլ. հասցեին՝ info@goethe-zentrum.am

Անհամբերությամբ սպասում ենք Ձեր բազմաթիվ դիմումներին, հետևաբար խնդրում ենք նաև կիսվել այլ արվեստասերների հետ։

Եկե՜ք միասին մշակութային կամուրջներ ստեղծենք Գերմանիայի և Հայաստանի միջև։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝