Երևանում «Գյոթե կենտրոնը», 2017թ․ դեկտեմբերին բացվելուց ի վեր, հանդիսանում է ամբողջ աշխարհում գործունեություն ծավալող «Գյոթե ինստիտուտի»՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկերը։ Մեր գործունեության նպատակն է նպաստել գերմաներենի տարածմանը, Հայաստանում և միջազգային մակարդակով մշակութային կապերի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը, Գերմանիայի մշակութային, հասարակական-քաղաքական կյանքի արդիական զարգացումների իրազեկման միջոցով Գերմանիայի մասին ամբողջական պատկեր ձևավորելուն։

Երևանում մեր պաշտոնական գործընկեր Գերմաներենի ուսուցման կենտրոնի հետ միասին մենք մեր նոր շենքում (Մհեր Մկրտչյան 1 հասցեում) առաջարկում ենք գերմաներենի դասընթացներ A1-ից C2 մակարդակների համար։ Մենք կազմակերպում ենք մշակութային միջոցառումներ կինոյի և թատրոնի, երաժշտության և գրականության ոլորտներում, ինչպես նաև մեր հարկի տակ ենք միավորում Գերմանական ընթերցասրահը և կյանքի կոչում այլ տարբեր նախագծեր։Ի լրումն դրան՝ Երևանում «Գյոթե կենտրոնը» համագործակցում է Հայաստանում տարբեր դպրոցների հետ և գերմաներեն դասավանդողներին վերապատրաստումներ առաջարկում։

«Գյոթե կենտրոնի» գործընկերներ․

 

Գերմաներեն լեզվի դասընթացների ու քննությունների հարցերով զբաղվում է լեզվի ուսուցման կենտրոնը՝
Երկ., Չոր., Ուրբ.: ժամը 11:30 – 16:00
Հեռ.՝ 060542210 / 077528307

 

Հետևեք մեզ՝