ԵՄ-ն 150 000 եվրոյի սրամաշնորհ է հատկացնում Արևելյան գործընկերության երկրների  հինգ քաղաքների

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը 30 000-ական եվրոյի դրամաշնորհներ է հատկացրել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հինգ մարզային քաղաքապետարաններին, որոնք EU4Culture տարածաշրջանային քաղաքների ցանցի մաս են կազմում: Նպատակն է ամրապնդել 2022 թվականին EU4Culture-ի աջակցությամբ ստեղծված այդ քաղաքների Մշակութային զարգացման ռազմավարությունների կայունությունը: Հինգ քաղաքապետարանների ռազմավարական ծրագրերը կենտրոնացված են իրենց մարզային տնտեսությունների խթանման վրա՝ խթանելով տեղական ստեղծագործական և մշակութային ոլորտների առաջխաղացումը: Նոր շնորհված դրամաշնորհները քաղաքներին հնարավորություն են տալիս կյանքի կոչել իրենց Մշակութային զարգացման ռազմավարության որոշ հատվածներ:

2024 թվականին Չարենցավանի և Սևանի (Հայաստան), Օրհեի (Մոլդովայի Հանրապետություն), Քութայիսիի և Փոթիի (Վրաստան) քաղաքապետարանները նոր շնորհված միջոցները կօգտագործեն տարբեր մշակութային ակտիվություններ իրականացնելու համար՝ գեղարվեստական ​​միջոցառումներ և վերապատրաստումները: Մեկ քաղաքապետարան կստեղծի նաև տեղական մշակույթի վերաբերյալ հանրությանը հասանելի տվյալների բազա:

Այսպիսով, հիմնական շահագրգիռ կողմերի՝ համայնքների և կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով քաղաքապետարանները կզորացնեն տեղական մշակութային և ստեղծագործական ոլորտները՝ ընդլայնելով զարգացման հնարավորությունները: Որպես EU4Culture-ի Տարածաշրջանային Քաղաքների Ցանցի անդամներ, քաղաքապետարանները նաև կկիսվեն իրենց փորձով իրենց մշակութային զարգացման ռազմավարությունները երկրների ներսում և դրանց սահմաններից դուրս իրականացնելու հարցում:

«ԵՄ շնորհված դրամաշնորհներով EU4Culture-ը շարունակում է նպաստել տեղական մշակութային և ստեղծագործական ոլորտների աճին՝ Արևելյան գործընկերության երկրներում: Հինգ քաղաքապետարանների համար նոր փաթեթը կարող է լրացուցիչ խրախուսանք ծառայել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության մարզերում զարգացման հնարավորություններ ստեղծելու համար, այդպիսով ստեղծելով երկրներում մշակութային և ստեղծագործական ոլորտների դիմակայունության ամրապնդման նոր մոդելներ»,- նշում է EU4Culture թիմի ղեկավար, դոկտոր Անատոլի Բայֆերթը:

___EU4Culture-ը 7,85 միլիոն եվրո բյուջեով քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծագործական հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (ղեկավար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի և Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից: