Եկե՜ք հավաքվենք

Սիրելի երեխաներ և ծնողներ, եկե՜ք հավաքվենք։ 

Գերմանիայի դեսպանատան հետ միասին դեկտեմբերի 2-ին ժամը 10-ից սիրով  հրավիրում ենք բոլորին Գյոթե կենտրոնում կայանալիք երեխաների համար նախատեսված տոն օրվան։ Ձեզ սպասվում է ուրախությամբ, ստեղծարարությամբ ու հետաքրքիր իրադարձություններով լի օր։ 

Եկե՜ք միասին վայելենք բազմաթիվ միջոցառումներով այս օրը, որի ընթացքում կարող եք մասնակցել բազմաթիվ հետաքրքիր աշխատարանների ու գեղեցիկ ելույթների։ 

Նկարչական ու ստեղծարար աշխատարաններ ու տարատեսակ այլ ինտերակտիվ ակտիվութուններ են սպասվում ձեզ այդ օրը։ Եկեք միասին ծիծաղենք, սովորենք ու շփվենք։ 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև՝ 

🗓️ դեկտեմբերի 2-ին, ժամը 10:00-ից 18:00-ը 

📍 Երևանի Գյոթե կենտրոնում 

Սիրով սպասում ենք բոլորին։ 

Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել՝ գրելով հետևյալ էլ․ փոստին՝ 

info@goethe-zentrum.am 

Միջոցառումն իրականացվում է Գերմանիայի դեսպանության կողմից՝ Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ։  

Ծրագիր՝ 

Ժ․ 10:00-ին՝ ողջույնի խոսք 

Ժ․ 10:15-ից՝ առավոտյան նախավարժանք Թեք տեղի հետ 

10:30-13:00՝ աշխատարաններ 

  • Կավի աշխատարան Անի Քանանյանի հետ   
  • Թատերական աշխատարան Թեք տեղի հետ 
  • Լինոփորարություն Սարգիս Հովհաննիսյանի հետ 
  • Մոնոտիպիա Գոհար Սարգսյանի հետ 

13:00-14:00՝ ընդմիջում 

14:00-16:00՝ ներկայացումներ 

  • Ժ․ 13:00-ից՝ ֆեյս դեկո 
  • Ժ․ 14:00-ին՝ ինտեակտիվ տիկնիկային թատրոն «Հեքիաթերեն»  
  • Ժ․ 15:00-ից՝ ծաղրածու Մաքս 
  • Ժ․ 15:30-ից՝ վաֆլիներ և քաղցր բամբակ 
  • Ժ․ 16:00-ից՝ կենդանի երաժշտություն, Հայկ Կարոյի Կարապետյան  

Ժ․ 17:30-ից՝ ավարտ