Սիրելի ընկերներ և գործընկերներ,
Գյոթե կենտրոնի ողջ անձնակազմի անունից ուզում ենք սրտանց շնորհավորել բոլորին գալիք տոների կապակցությամբ։
Այս շրջանը միմյանց ջերմություն հաղորդելու հրաշալի առիթ է, և մենք նույնպես ուզում ենք օգտվել առիթից ու կիսվել մեր մտքերով ու բարեմաղթանքներով։
Շատ բարդ տարի էր բոլորիս համար, մարտահրավերներով ու տագնապներով, բայց նաև համատեղ հաջողություններով ու ոգեշնչող համագործակցությամբ լի։
Մենք շատ ենք գնահատում մեր համատեղ աշխատանքն ու բոլոր ջանքերը, որոնք նպաստում են Գերմանիայի և Հայաստանի միջև մշակութային կապերն ամրապնդելու գործընթացներին ու ուրախ ենք այդ բեղմնավոր համագործակցությունը շարունակել նաև գալիք տարում։
Շնորհավորում ենք Ձեզ և Ձեր հարազատներին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն և ամենայն բարիք։
Սիրով՝
Գյոթե կենտրոն Երևան