Դասավանդել գերմաներեն / PASCH

«Գյոթե կենտրոնն» աջակցում է հայ ուսուցիչներին, դպրոցներին և կրթական այլ հաստատություններին գերմաներենի դասընթացների կազմակերպման հարցում՝ «Գյոթե ինստիտուտի» հետ համագործակցությամբ հնարավորություն ընձեռելով մասնակցել ուսուցիչների վերապատրաստման ու նոր դասագրքերով դասընթացներ վարելու գործնական հմտություններ առաջարկող սեմինարներին։

Ուսուցիչների համար առաջարկվում են կուրսեր՝ երեխաների և պատանիների համար դասավանդման մեթոդիկայից սկսած, մինչև թվայնացում ու մեդիադիդակտիկա, ընդհուպ այլ մասնագետներին վերապատրաստելու դասընթացներ։
Այս սեմինարները կարող են անցկացվել թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում կամ էլ հեռակա ուսուցման ձևով։ Դրանք կարող են տևել մեկից մինչև մի քանի օր և անգամ մի քանի շաբաթ։

Վերապատրաստման առաջարկներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայաստանում վերապատրաստումների մասին ամբողջական տեղեկություններն՝ այստեղ:

Ուսումնական նյութեր

Ստորև կարող եք գտնել Գյոթե ինստիտուտի տարատեսակ նյութեր գերմաներենի դասընթացների համար

Konzepte und Materialien – Goethe-Institut

 

PASCH – նախաձեռնություն

 

«Դպրոցներ․ ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնությունը համակարգում է աշխարհով մեկ ավելի քան 2000 գործըկեր դպրոցների, որտեղ գերմաներեն լեզվի դասավանդումն առանձնահատուկ նշանակություն ունի։ PASCH գործընկերները գերմաներեն լեզվի դասավանդման հարցերում  խորհրդակցում են ինչպես նախարարությունների, այնպես էլ դպրոցների տնօրինության ու ուսուցիչների հետ։ PASCH-ի փորձագետները սատարում են տվյալ երկրի դպրոցներին գերմաներեն լեզվի դասավանդման համակարգման գործընթացում և փորձի փոխանակում ապահովում։ PASCH դպրոցների համագործակցությունը Գերմանիայի և այլ երկրների միջև առանձնահատուկ ուշադրության և աջակցության է արժանանում։

600․000 աշակերտներ ամբողջ աշխարհով մեկ

Կրթական նախագծեր, մրցույթներ, լեզվի դասընթացներ Գերմանիայում կամ բազմալեզու ամառային դպրոցներում տվյալ տարածաշրջանում, ուսումնական նյութեր, ուսումնական խորհրդակցություն կամ փորձնական ուսուցում՝ հնարավորությունների այս բազմազանությունը մոտիվացնում է PASCH դպրոցների աշակերտներին սովորել գերմաներեն, նպաստում է նրանց լեզվական գիտելիքների բարելավմանն ու ամրապնդում միջմշակութային երկխոսությունը։

Ուսուցիչների աջակցություն

Տարածաշրջանային վերապատրաստումներով, դասավանդման հետ կապված փորձի փոխանակմամբ, ինչպես նաև Գերմանիայում վերապատրաստման կրթաթոշակների հնարավորությամբ PASCH նախաձեռնությունն աջակցում է PASCH գործընկեր դպրոցների գերմաներեն լեզվի ուսուցիչներին։ Իրենց աշակերտների հետ միասին ուսուցիչները ներգրավված են տարածաշրջանային և միջազգային տարատեսակ նախագծերի մեջ, ինչը նպաստում է դպրոցների միջև ցանցային համագործակցությանը։

PASCH-ի գործընկերները

PASCH-ը Գերմանիայի ԱԳՆ-ի նախաձեռնությունն է, որը համագործակցում է Արտասահմանյան դպրոցների հարցերով կենտրոնակայանի (ZfA), Գյոթե ինստիտուտի, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և ԳԴՀ մշակույթի նախարարության կողմից աջակցվող մանկավարժական փոխանակման ծրագրի (PAD der Kultusministerkonferenz) հետ։

PASCH-ը Հայաստանում

Հայաստանում կա ընդհանուր առմամբ 11 PASCH դպրոց, որոնցից երեքը՝ Երևանի Այբ դպրոցը, Գյումրու թիվ 25 դպրոցը և Ճամբարակի թիվ 1 դպրոցը գտնվում են Վրաստանի Գյոթե ինստիտուտի հովանու ներքո։ Եթե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ PASCH ծրագրերի վերաբերյալ, կարող եք դիմել Հայաստանում PASCH փորձագետին՝

 

Իրիս Զոննենբուրգ, Հայաստանում դասավանդման փորձագետ

Հասցե՝ Վրաստանի Գյոթե ինստիտուտ, Երևանում Գյոթե կենտրոնի գրասենյակ

Մհեր Մկրտչյան 1, 0010 Երևան

Էլ․ փոստ՝  iris.sonnenburg@goethe.de