Ընթերցասրահ

Գերմանական ընթերցասրահ
1990–ական թվականներից սկսած, հատկապես Արևելյան Եվրոպայում, գերմանական գրականության, ինչպես նաև Գերմանիայի մասին տեղեկատվության պահանջ կա: Հիմք ընդունելով դա՝ «Գյոթե ինստիտուտը» որոշեց բավարարել այդ պահանջարկը։ Քանի որ դա հնարավոր չէր իրականացնել գրադարանների սեփական ցանցով, որոշվեց ստեղծել կառուցվածքներ՝ երկարատև համագործակցության ձևաչափով։
Ստանալով հյուրընկալող երկրների գործընկերների և փորձագետների աջակցությունը՝ հնարավոր եղավ կառուցել և ընդարձակել ցանցը, որը կարող էր հաղթահարել տեղեկատվական և մշակութային միջնորդության հեռավորությունը և ավելին` նպաստել փոխըմբռնման ընթացքի ձեռնարկմանը: Գերմանական ընթերցասրահը Երևանում «Գյոթե կենտրոնի» և «Գյոթե ինստիտուտի» համատեղ նախագիծն է: Ընթերցասրահի ֆոնդը բաց է յուրաքանչուրի համար, ում հետաքրքրում է Գերմանիան և Եվրոպան, ով սովորում է գերմաներեն կամ դասավանդում այն:
Գերմանական ընթերցասրահը Երևանում հիմնվել է 1997 թվականին և մինչ 2012 թվականի փետրվարը հյուրընկալվում էր Խնկո-Ապոր անվ. ազգային մանկական գրադարանում, 2012 թ. մարտից 2017 թ. հոկտեմբերը՝ Գերմաներեն Լեզվի կենտրոնում, իսկ 2017 թ. հոկտեմբերից Գերմանական ընթերցասրահը գտնվում է նորաստեղծ «Գյոթե կենտրոնում»:

Գերմանական ընթերցասրահի ֆոնդը ընդգրկում է
• գերմանալեզու գրքեր, այդ թվում՝ մասնագիտական և գեղարվեստական, մանկապատանեկան գրականություն, ուսումնական ձեռնարկներ, գերմաներենը՝ որպես օտար լեզու, Հայաստանի մասին գերմաներեն գրականություն
• գերմանական գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր DVD ձևաչափով
• երաժշտական CD-ներ
• աուդիոգրքեր
• գերմանական ամսագրեր
Ֆոնդը կանոնավոր թարմացվում է «Գյոթե ինստիտուտի» միջոցներով:
Այժմ Գերմանական ընթերցասրահի տնօրինության տակ կա ավելի քան 6000 նյութ:

Գերմանական ընթերցասրահը կարդալու և հարմարավետ աշխատելու վայր է իր այցելուների համար: Բացի այդ, ընթերցողներին տրամադրվում են ինտերնետ կապով համակարգիչներ:

Ֆոնդից օգտվելու կանոնները
Ներկայացնելով անձնագիր` դուք կստանաք ընթերցողի քարտ, որը Ձեզ իրավունք կտա անվճար օգտվել գրքերից և այլ նյութերից:

Գրքերի և այլ նյութերի դուրս տրվելու ժամկետները
Գրքեր, DVD-ներ և CD-ներ` 2 շաբաթ / երկարացնելու հնարավորությամբ /

Միջոցառումներ
Գերմանական ընթերցասրահը նաև գրական խմբակների, Workshop –ների, ընթերցանությունների, սեմինարների և նմանատիպ այլ միջոցառումների վայր է։

Մեր աշխատանքային ժամերն են`
Երկուշաբթի – հինգշաբթի` ժամը 10:00-18:00

Ուրբաթ՝ ժամը 10։00-16։00

Հեռ.` +374  060 50 47 12

Էլ . Փոստ` lesesaaleriwan@gmail.com

Հետևեք գերմանական ընթերցասրահին այստեղ՝