Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում. Վերոնիկա Ֆոսի կարոտը

22/05/2019 @ 19:30 - 22:00

Վերոնիկա Ֆոսի կարոտը

Ռեժիսոր՝ Ռայներ Վերներ Ֆասբինդեր
Արտադրման տարեթիվ՝ 1982
Տևողությունը՝ 105 րոպե

Ցուցադրման լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով

1955 թվական, Մյունխեն, Գերմանիա: Երեկոյան տուն վերադառնալիս լրագրող Ռոբերտ Քրոնը (Հիլմար Թաթե) գեղեցիկ անծանոթ մի կնոջ է հանդիպում և որոշում ուղեկցել նրան տուն: Պարզվում է՝ նրա նոր ընկերը նախապատերազմական Գերմանիայի ամենափայլուն կինոաստղերից մեկն է՝ երբեմնի աշխարհահռչակ Վերոնիկա Ֆոսը (Ռոզել Ցեխի հիանալի կատարմամբ): Այն ժամանակ ասում էին՝ Ֆոսը հաջողացրել էր նացիստական պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի սիրուհին լինել: Իսկ այժմ նրա աստղն այնքան է մարել, որ երկրորդական դերեր հազիվ է ճարում: Քրոնը կապվում է երբեմնի աշխարհահռչակ դերասանուհուն, գուցեև սիրահարվում: Սակայն շատ արագ նա հասկանում է, որ հիստերիկ ու թմրամոլ Ֆոսն ամենևին այն գլամուրային և անբիծ կերպարը չէ, որին նա սովոր էր տեսնել մեծ էկրանին:

Details

Date:
22/05/2019
Time:
19:30 - 22:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map