Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում. Նիբելունգները. Զիգֆրիդ (1924)

05/02/2020 @ 19:00 - 21:00

Նիբելունգները – Զիգֆրիդ | Die Nibelungen – Siegfried
Ռեժիսոր՝ Ֆրից Լանգ
Արտադրման տարեթիվ՝ 1924
Տևողությունը՝ 149 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով

«Նիբելունգները» էպիկական ու ծավալուն կինոկտավը, որի հիմքում հայտնի միջնադարյան գերմանական էպոսն է, արտադրման պահին՝ 1920-ականների սկզբում, երբևէ ստեղծված ամենաթանկարժեք ֆիլմերից էր, եթե ոչ ամենաթանկարժեքը: Դիլոգիայի առաջին ֆիլմի գլխավոր հերոսը խիզախ Զիգֆրիդն է, ով, ձուլելով սեփական թուրը, վտանգներով լի ճամփորդություն է ձեռնարկում, որպեսզի կնության առնի Բուրգունդիայի արքայադուստր Կրիմհիլդային ու ստանձնի իր արժանի տեղը թագավորական գահին: Կինոնկարը լի է ընդարձակ դեկորացիաներով ու հատուկ էֆեկտներով, որոնք դերասանական ընդգված խաղի ու ռեժիսորական համարձակ լուծումների հետ միասին էկրանին վերստեղծում են միջնադարյան գերմանացիների առեղծվածային աշխարհընկալումը:

Details

Date:
05/02/2020
Time:
19:00 - 21:00
Website:
https://www.facebook.com/events/1011356649241352/

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan