Loading Events

« All Events

  • This event has passed.

Ինչպես ներկայացնել քեզ արվեստի ներկայիս շուկայում

31/05/2019 @ 14:00 - 18:30

Պորտֆոլիոյի համար խորհրդատվություն – Քննադատում են արվեստագետները –Մասնագիտական քննարկում

Արվեստագետների կարիերան զարգացնող և ՀԱՅՓ Փոփ-ափ պատկերասրահի վերջին զարգացումները տարածող արվեստի գործակալություն IN SITU-ն մայիսի 31-ին հրավիրում է ձեզ մասնակցելու այս միջոցառմանը, որտեղ դուք կստանաք մասնագետների խորհրդատվությունն արվեստի շուկայում ձեզ ներկայացնելու հարցում։ Իրինա Պոպիաշվիլին կսովորեցնի արվեստագետներին ինչպես կազմել պորտֆոլիո։ Նա Թբիլիսիի Kunsthalle-ի հիմնադիրն է և Թբիլիսիի ազատ համալսարանի վիզուալ արվեստի, ճարտարապետության և դիզայնի բաժնի դեկանը։ Պորտֆոլիո կազմելու պրեզենտացիային կհաջորդի անհատական հանդիպումները Իրինա Պոպիաշվիլիի, և միջազգային ճանաչում վայելող կոնցեպտուալ արվեստագետ, Մյունխենի արվեստի ակադեմիայի դասախոս, արվեստագետների համար նախատեսված Բեռլինի ծրագրի մենթոր Օլաֆ Նիկոլայի հետ։ Պորտֆոլիոների քննադատմանը կհաջորդի մասնագիտական քննարկում Օլաֆ Նիկոլայի և Իրինա Պոպիաշվիլիի հետ, որը կվարի ՀԱՅՓ Փոփ-ափ պատկերասրահի և IN SITU-ի հիմնադիր, նախագահ Աննա Գարգարյանը։ Քննարկմանը կուսումնասիրվի շուկայի ներկայիս իրավիճակը, դրա փոփոխվող գործոնները, ինչպես նաև գլոբալ շուկայի ներսում նոր տեղերը համատեքստի մեջ դնելու մարտահրավերներն ու ռազմավարությունները։

Details

Date:
31/05/2019
Time:
14:00 - 18:30

Organizers

Goethe-Zentrum Eriwan
In Situ Art Agency

Venue

Saryanstrasse 5